Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ալան Հովհաննես

Ալան Հովհաննես Ալան Հովհաննես

   Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը (ի ծնե Ալան Չախմախչյան) ծնվել է 1911թ մարտի 8-ին`ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում: Հայրը ծնունդով Ադանայից հայտնի քիմիկոս Հովհաննես Չախմախչյանն է: Երաժշտությունն Ալանին դեռ շատ վաղ հասակից էր հետաքրքրում ու գրավում:
   Առաջին ստեղծագործությունը գրել է 4 տարեկանում` ոգեշնչված Ֆրանց Շուբերթի երաժշտությամբ: Հարը մեծ հարգանքով ու նաեւ ոգեւորությամբ էր վերաբերվում որդու տաղանդին ու երաժշտական հակումներին: Նա տղային ուղարկում է դաշնամուրի մասնավոր դասերի:
Ալանը նաեւ ջութակ էր նվագում եւ հարեւանի երեխաների հետ մասնավոր պարապմունքների միջոցով կարողանում էր վաստակել ուսման վարձը: 14 տարեկանում որոշում է իրեն նվիրել երգահանությանը: Այդ որոշմանն Ալանը եկել է Կոմիտաս վարդապետի ձայնագրությունները լսելուց հետո: Դեռ պատանի ժամանակ Ալանն արդեն 2 օպերա է գրել, որոնք բեմադրվել են տեղի Արլինգտոն քոլեջում:
   1929թ ավարտելով միջնակարգ դպրոցը` շարունակում է ուսանել Նոր Անգլիայի կոնսերվատորիայում: Ուսանողական տարիներին գրել է “Արեւածագ” սիմֆոնիան, որի համար արժանանացել է “Samuel Endicott”-ի մրցանակին:
   1940թ-ից Ալան Հովհաննեսը սկսում է հետաքրքրվել հայկական մշակույթով եւ երաժշտությամբ, մոտ մեկ տասնամյակ որպես երգեհոնահար աշխատում է Մասաչուսեթսի Ուոթըրթաուն քաղաքի Սբ. Ջեյմս հայ առաքելական եկեղեցում:
   1942թ ավարտելով “Tanglewood” երաժշտական ԲՈՒՀ-ը` ստանում է գիտական աստիճան: Այդ տարի Հովհաննեսը ծանոթանում է հայ երգիչ Ենովք Տեր-Հակոբյանի հետ, ում երգերը ոգեշնչման աղբյուր են դառնում Հովհաննեսի համար:
   1940-ականներին ամերիկահայ համայնքը համերգներ կազմակերպելու գործում ֆինանսական մեծ աջակցություն է ցույց տալիս երգահանին: Իսկ 1950-ականներին “Հայկական երաժշտության հանձնաժողովի ընկերներ” կազմակերպության աջակցությամբ ամերիկյան “Մերկուրի” ձայնագրման ստուդիայում թողարկվում են նրա սկավառակները:
   1946թ Ամերիկայի հայկական եկեղեցու հանձնարարությամբ Հովհաննեսը գրում է "Էջմիածին" օպերան: 1948-51թթ հայ երաժիշտը դասավանդում է Բոստոնի կոնսերվատորիայում: 1951թ տեղափոխվում է Նյու-Յորք եւ աշխատանքի անցնում “Ամերիկայի Ձայն”-ում: Սկզբում սցենարներ է գրում հայկական բաժնի համար, ապա տնօրինում է երաժշտական բաժինը, իսկ ավելի ուշ նշանակվում Մերձավոր Արեւելքի եւ Տրանսկովկասյան բաժինների խորհրդատու:
   Ալան Հովհաննեսն իր առաջին “Ardent Song” բալետը գրել է 1954թ, երկրորդը` “Circe”-ը` 1963թ: Նախնիների հայրենիք` Հայաստան այցելել է մեկ անգամ` 1963թ: Այցելության ժամանակ հայկական ներդաշնակ հոգեւոր երաժշտության ձեռագրեր է նվիրել Չարենցի անվան արվեստի եւ գրականության պետական թանգարարնին:
   ԱՄՆ Ռոչեստր քաղաքի համալսարանի (1958թ), “Bates” քոլեջի (1959թ) եւ Բոստոնի կոնսերվատորիայի (1987թ) կողմից նրան պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել:
1973թ գրել է իր 3-րդ եւ վերջին` “Myth of a Voyage” օպերան:
   Հաջորդ 20 տարիներին մաեստրոն գրել է ավելի քան 37 նոր սիմֆոնիաներ:
   Ալան Հովհաննեսն ամուսնացել է սոպրանո Հինակո Ֆուջիարայի հետ: Հայ հանճարեղ երաժիշտը մահացել է 2000թ հունիսի 21-ին:
   Մահվանից հետո նրա կինն ու դուստրը հիմնել են Հովհաննես-Ֆուջիարա երաժշտական-հրատարակչական ընկերությունը: 2004թ ծրագրվել է Երեւանում հիմնել Ալան Հովհաննես    ազգային հետազոտական կենտրոնը, որը Արվեստի եւ գրականության ԱՄՆ պետական թանգարանի մաս պետք է կազմի:

 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում