

.gif)
Բազմակի անգամ աշխարհի "առաջին ռակետ"-ի տիտղոսակիր հայ թենիսիստ Անդրե Քըրք Աղասին ծնվել է 1970թ-ի ապրիլի 29-ին, ԱՄՆ Նեւադա նահանգի Լաս-Վեգաս քաղաքում: Անդրեի հայրը թենիսի ֆանատ էր եւ սերը այդ սպորտաձեւի հանդեպ դեռ 2 տարեկանից է դաստիարակել որդու մեջ` նրա օրորոցի գլխավերեւում թենիսի մի մեծ գնդակ կախելով եւ նույնիսկ իրական չափի ռակետ նվիրելով որդուն:
Հինգ տարեկանում Աղասին պարապում էր Ջիմ Քոննորսի եւ Ռոսկո Թանների հետ: Նիկ Բոլետիերիլի թենիսի ակադեմիայում սովորելու նպատակով Անդրեն 14 տարեկանում մեկնում է Ֆլորիդա: 16 տարեկանում նա արդեն պրոֆեսիոնալ թենիսիստ էր:
1988թ-ին Աղասու եկանուտներն գերազանցում էին 1 միլիոն դոլարի սահմանը:
1997թ-ի ապրիլի 19-ին թենիսիստն ամուսնացել է դերասանուհի Բրուք Շիլդսի հետ, իսկ 1999թ-ին բաժանվել է: Երկրոդ անգամ ամուսնացել է 2001թ-ի հոկտեմբերի 22-ին Սթեֆի Գրաֆի հետ, ով էլ նրան զավակ է ծնել:
Անդեր Աղասին այն 5 թենիսիստներից է, ով հաղթել է "Մեծ սաղավարտի" բոլոր մրցաշարերում:
1992թ ճանաչվել է BBC-ի "Սպորտային անհատականություն" նոմինացիայի հաղթող:
Անդրե Աղասին երկար տարիներ գլխավորել է համաշխարհային դասակարգման աղյուսակը: