Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Անժելո Էֆրիկյան

Անժելո Էֆրիկյան Անժելո Էֆրիկյան

   20-րդ դարում Իտալիայում գործունեություն ծավալած ականավոր հայերից է նվագավար, Վիվալդիի շատ ստեղծագործությունների բացահայտող, ինչպես նաեւ աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, երաժիշտ-հետազոտող Անժելո Էֆրիկյանը (Վահան Էֆրիկյան): Ծնվել է Իտալիայի Տրեւիզո քաղաքում 1913թ հոկտեմբերի 20-ին:
   Նրան մեծ հռչակ է բերել մեծանուն երաժիշտ Վիվալդիի հանրությանն անհայտ ավելի քան 452 երգերի եւ կոնցերտների հայտանբերումը, խմբագրումը եւ համարվում է դրանց լավագույն մեկնաբանը:
   Հայտնաբերել եւ երեւան է հանել նաեւ Ջ. Դա Ենալայի, Բ. Գալուպպիի, Լ. Բոկերհնիի, Բ. Մարչելոյի եւ շատ այլոց երգերն ու ստեղծագործությունները:
   Եղել է Բոլոնիայի “Կոմունալե” օպերային թատրոնի, “Ի ֆիլհարմոնիչի” կամերային նվագախմբի դիրիժորը, ինչպես նաեւ ղեկավարել է Միլանի “Լա Սկալա”, Վենետիկի “Ֆենիչե” օպերային թատրոնների ներկայացումները, Հռոմի, Բրյուսելի, Վիենայի սիմֆոնիկ նվագախմբերը:
1960թ հիմնադրել է “Ակրոֆոն” ձայնագրման ստուդիան եւ այնտեղ էլ ձայնագրել է իր հայտնաբերած եւ ուսումնասիրած ստեղծագործությունները, որոնց համար 1966-73թթ արժանացել է բազմաթիվ մրցանակների:
   Մահացել է 1982թ հոկտեմբերի 30-ին ծննդավայր Տրեւիզոում:
   Դուստրը՝ կինոդերասանուհի Լաուրա Էֆրիկյանն է:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում