Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Էնն Էշու

Էնն Էշու Էնն Էշու

   Ծագումով հայ ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ (1993թ-ից) Էնն Էշուն ծնվել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում:
   1975թ ավարտել է”Կանադա” հոմանիտար քոլեջը, իսկ Մենլո քոլեջի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում: 1963-66թթ աշխատել է Միացյալ Նահանգների Ալյումինի գործարանում, իսկ 1966-70թթ` “Arcata” կորպորացիայում:
   1978թ ընտրվել է Սան Մատեո քաղաքի դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ պաշտոնավարել մինչեւ 1982թ: 1981-1992թթ աշխատել է Ազգային դեմոկրատական կոմիտեում: 1981-82թթ եղել է Կալիֆոռնիայի համագումարների պալատի աշխատակազմի ղեկավարը:
   1983-93թթ Էշուն Սան Մատեո քաղաքի քաղխորհրդի անդամ է եղել: Միաժամանակ 1984-92թթ ղեկավարել է Սան Մատեոյի քաղաքային հոսպիտալի տնօրենների խորհուրդը:
   1993թ ընտրվել է ԱՄՆ կոնգրեսական եւ երբեւէ չհանդիպելով որեւէ լուրջ դիմադրության` այդ պաշտոնում վերընտրվել 7 անգամ:
   2003թ-ից ղեկավարել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Մտավորականների հանձնաժողովը, ինչպես նաեւ աշխատել է Պալատի Առեւտրի եւ Էներգետիկայի հանձանժողովում, Հեռահաղորդակցության եւ ինտերնետի ենթահանձնաժողովում, Բժշկական տեխնոլոգիաների հարցերով զբաղվող հանձնախմբում, 21-րդ դար-Առողջության պահպանման հանձնախմբում եւ Առողջապահության ենթահանձնաժողովում:
   Արդեն տասնամյակներ շարունակ էշուն Կոնգրեսում պայքարում է ընտանիքների եւ հատկապես երեխաների առողջության պահպանման համար, ինչպես նաեւ զբաղվում է սպառողների շահերի ու շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող հարցերով:
   Ամուսնացել է իրավաբան Ջորջ Էշուի հետ եւ ունի 2 զավակ: Ներկայումս հայազգի կոնգրեսականն ամուսնալուծված է:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում