

.gif)
Ամերիկահայ հեռուստալրագրող, ամերիկյան CBS հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր հետաքննող լրագրող եւ գրող Արմեն էդվարդ Քեթեյանը ծնվել է 1953թ մարտի 6-ին` ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոիդ քաղաքում:
Ուսանել է ծննդավայրի Lahser քոլեջում, ապա շարունակել է ուսանել Սան-Դիեգոյի նահանգային համալսարանի լրագրության ֆակուլտետում, որն ավարտելով 1976թ` ստացել է լրագրողի որակավորում:
Լրագրողի կարիերան Քեթեյանն սկսել է սպորտային դաշտից: Սկզբում տպագրվում էր Կալիֆոռնիայում լույս տեսնող "San Diego Union-Tribune" օրաթերթում եւ "San Diego" ամենամսյա հանդեսում (1980-1982թթ):
Որպես լրագրող (1978-80թթ) արտաժամյա աշխատել է նաեւ Կալիֆոռնիայի Էսկանդիդիո քաղաքում լույս տեսնող ՙTimes-Advocate՚ (այժմ North County Times) ամսագրում:
1982-89թթ Քեթեյանը ամերիկյան խոշորագույն սպորտային հանդեսներից մեկի` ՙSports Illustrated՚-ի լրագրողն էր: Այդ ընթացքում որպես սպորտային լրագրող եւ պրոդյուսեր աշխատամքի է ընդունվել "NBC" հեռուստաընկերությունում:
1989թ-ից թղթակցել է "ABC News"-ին` համագործակցելով "World News Tonight" ծրագրի հետ:
1997թ ամերիկյան "CBS" հեռուստա-ռադիո ցանցի սպորտային լրագրողն էր եւ համագործակցում էր "NFL" (ֆուտբոլի ազգային լիգայի) հետ:
Բացի այդ, 1989-97թթ "ABC News"-ի նյույորքյան թղթակիցն էր:
2005թ վերջում Քեթեյանը հեռացել է սպորտային լրագրության դաշտից եւ որպես հետաքննող լրագրող աշխատանքի է անցել "CBS"-ի լրատվական բաժնում:
Հայազգի լրագրողը 8 անգամ արժանացել է Էմմի մրցանակի, որոնցից 4-ը "CBS Sports"-ի, 3-ը` "Tour de France" (2002-04թթ) լուսաբանման եւ 1-ը` ֆուտբոլի ազգային լիգայի խաղերը լուսաբանումը կազմակերպելու համար:
Հեղինակել է 9 գիրք, այդ թվում "Նյու-Յորք թայմս" -ի "Ինչու ես լաց լինում" բեստսելերը:
1979թ Արմեն Քեթեյանն ամուսնացել է ամերիկուհի Դորիս Ռոդեշի հետ:
Այժմ Քեթեյանը կնոջ եւ 2 դուստրերի հետ ապրում է Կոնեկտիկուտում: