Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Առնո Բաբաջանյան

Առնո Բաբաջանյան Առնո Բաբաջանյան

   Հանճարեղ հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Սովետական Միության (1971թ) եւ Հայաստանի Հանրապետության (1956թ) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921թ-ի հունվարի 22-ին: Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով` որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի:
   1929թ-ին ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո Կոնսերվատորիայում է սովորել: 1948թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
   Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Ռախմանինովի ազդեցության ներքո: Ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված "Հերոսական բալլադ"-ում (1950թ) եւ դաշնամուրային տրիոյում (1952թ):
   Լայն ժողովրդականություն վայելող "Հայկական ռապսոդիան" գրել է 1950թ-ին:
   Բազմաթիվ երգեր ու ստեղծագործություններ են ծնվել Բաբաջանյանի եւ հայտի պոետներ Եվգենի Եվտուշենկոյի, Ռոբերթ Ռաժձետսվինկի եւ այլոց հետ համագործակցության արդյունքում:
Ստեղծագործել է տարբեր ոճերում` դասական, փոփ, ջազ եւ այլն:
   Երաժշտություն է գրել դրամատիկ ներկայացումների (Սարոյանի "Իմ սիրտը լեռներում է") եւ ֆիլմերի ("Առաջին սիրո երգը") համար:
   1950-1956թթ դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում:
   Մահացել է 1983թ-ի նոյեմբերի 11-ին:


 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում