Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Արսինե Խանջյան

Արսինե Խանջյան Արսինե Խանջյան

   Կանադահայ աշխարհահռչակ կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, 1958թ: Հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է Արսինեն, ով Կանադա է տեղափոխվել 1975թ եւ ուսում ստացել տեղի բուհերում:
   Սկզբում ավարտել է Կոնկորդիա համալսարանը` ստանալով ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուների թարգմանչի որակավորում, ապա ուսանելով Տորոնտո համալսարանում` քաղաքական գիտությունների ոլորտում գիտական աստիճանի է արժանացել:
   Հիմնականում նկարահանվել է ամուսնու ֆիլմերում, որոնք իհարկե բազմաթիվ մրցույթներում մրցանակներ շահած ֆիլմեր են եղել, այդ թվում “Սեւ կատակերգություն”, “Ընտանեկան դիմանկար”, “Էկզոտիկա”, “Ապահովագրական գործակալը”, “Օրացույց”, “Ֆելիսիայի ճամպրուկը” եւ 1915թ Հայոց Ցեղասպանության մասին պատմող “Արարատ” ժապավենները:
   Հանդես է եկել նաեւ հեռուստաբեմադրություններում` “Ոչնչի փնտրտուք”, “Գաղտնի պատմությունների անթալոգիան”:
   Ներկայումս դերասանուհին բնակվում է Տորոնտոյում ամուսնու եւ իրենց որդու, Արշիլի հետ:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում