Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Արթուր Ադամով

Արթուր Ադամով Արթուր Ադամով

    Ֆրանսահայ թատերագիր Արթուր Ադամովը (իսկական անունը Հարություն Սուրենի Ադամյան) ծնվել է 1908թ օգոստոսի 23-ին Կիսլովոդսկում շուշեցի նավթարդյունահանողի ընտանիքում: 1914թ ընտանիքով տեղափոխվել է 1924թ Եվրոպա եւ վերջնական բնակություն հաստատել Փարիզում:
   Ուսանել է Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1930-ականներին մասնակցել է ֆաշիստական խմբավորումների դեմ պայքարին: Վիշիի կառավարության դեմ ելույթների համար 1941թ Ալժիրի համակենտրոնացման ճամբար է ուղղարկվել: Ազատ արձակվելուց հետո մասնակցել է դիմադրության շարժմանը:
   Ադամովի ապրած երիտասարդությունն իր արտացոլքն է գտել ստեղծագործությունների էվոլուցիայում:
   1946թ լույս է տեսել “Խոստովանություն” ինքնակենսագրական վիպակը: “Նմանակում”, “Ներխուժում”, “Մեծ եւ փոքր զորախաղ” բեմադրություններով դարձել է թետերական նոր շարժման` “աբսուրդի թատրոնի” հիմնադիրներից:
   ”Բոլորը բոլորի դեմ”, “Պրոֆեսոր Տարան”, “Մարդիկ իրար վերագտնում են”, “Պինգպոնգ” պիեսներում արտաքին գործողությունները, գործող անձանց զբաղմունքը, խոսքը ներքին որեւէ զգացմունք չեն արտահայտում: Այդ պիեսներով հռչակվել է “Հոգեբանական թատորնի” հակառակորդ: 1957թ հրաժարվել է “Աբսուրդի թատրոնից”:
   ”Պաոլո Պաոլի” պիեսում պատկերել է Առաջին Աշխարհամարտին նախորդած տարիները, իսկ “Յոթանասունմեկի գարունը” 1961թ ողբերգությունը պատմում է Փարիզի կոմունայի դեպքերը:
Հետագայում ավելի քաղաքական բնույթի ստեղծագործություններ է հեղինակել. “Մնացուկների քաղաքականությունը” 1962թ, “Սրբազան Եվրոպա” 1966թ, “Չափից դուրս” 1968թ: Պիեսի է վերածել Գոգլի “Մեռած հոգիները”, Գ. Բյուխների “Դանտոնի մահը”:
   Ֆրանսիայի գրողներ միության անդամ է եղել:
   Մահացել է Փարիզում 1970թ մարտի 15-ին:

 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում