

.gif)
Ծնունդով հայ արվեստագետ, թարգմանիչ, գրող եւ խոհարար Արտո Տեր-Հարությունյանը ծնվել է 1940թ` Սիրիայի Հալեպ քաղաքում` հայի ընտանիքում: 1952թ Տեր-Հարությունյանների ընտանիքը տեղափոխվել է հյս. արեւմտյան Անգլիա: Արտոյի հայրը տեղի հայկական առաքելական եկեղեցու առաջնորդն էր:
Սովորել է Մանչեստրի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում` ստանալով ճարտարապետ-ոճաբանի որակավորում: Ավարտելուց հետո զբաղվել է ռեստորանների, ակումբների եւ հյուրանոցների արտաքին եւ ներքին ինտերյերի ձեւավորմամբ:
1970թ եղբոր հետ Միչիգանում հայկական ռեստորան է բացել: Հետագայում զարգացնելով այդ գործը` հայկական ռեստորանների ցանցը տարածել է երկրի բազմաթիվ այլ քաղաքներում:
Այդ տարիներին էլ ամուսնացել է անգլուհի Ֆրանսիսի հետ: Զույգը մեկ որդի է ունեցել:
Ավելի ուշ գիրք է գրել հայկական խոհանոցի պատմության մասին` համեմելով այն պատմական եւ մշակութային ակնարկներով:
Տարիների ընթացքում խոհանոցային արվեստի մասին նա 12 գիրք է գրել, որոնց մեծ մասը թարգմանվել են տարբեր լեզուներով: Համագործակցել է բազմաթիվ հանդեսների, ինչպես նաեւ հեռուստա եւ ռադիո շոուների հետ:
Արտո Տեր-Հարությունյանը ոչ միայն գործարար, խոհարար եւ գրող էր, այլեւ միջազգային հեղինակություն վայելող նկարիչ: Նրա հետաքրքրությունների շարքը դրանով էլ չէր սահմանափակվում: Նաեւ երգեր էր գրում, ինչպես նաեւ զբաղվում էր թուրք, արաբ, պարսիկ եւ հայ հեղինակավոր գրողների գործերի թարգմանությամբ:
Արտո Տեր-Հարությունյանը հանկարծամահ է եղել 1987թ` 47 տարեկան հասակում: