Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Հարություն Արմենյան

Հարություն Արմենյան Հարություն Արմենյան

    Անվանի բժիշկ, հասարակության առողջապահության դոկտոր 1974թ, ավելի ուշ պրոֆեսոր Հարություն Արմենյանը ծնվել է 1942թ հունիսի 18-ին Բեյրությում: Մասնագիտական կրթություն ստացել է ծննդավայրի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում 1968թ:
   1970-ականներին աշխատել է Բահրեյնում, որպես առողջապահության նախարարության բաժնի ղեկավար, իսկ 1983-88թթ Բեյրութի, Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանի համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսորն է եղել, 1994թ Հայաստանում ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների բաժնի դեկանը եւ առողջապահական ծառայությունների հետազոտման ու զարգացման կենտրոնի տնօրենը:
   1997թ-ից միաժամանակ նախագահել է համալսարանը: 1989թ Արմենյանի նախաձեռնությամբ ՀՀ իրականացվել է հետերկրաշարժյան ժամանակահատվածի համաճարակաբանության հետազոտություններ, ուսումնասիրվել են մանկական մահացության պատճառահետեւանքային կապերը:
   ”Հոդվածներ համաճարակաբանության ոլորտում” պարբերականի գլխավոր խմբագիրն է եղել 1988-2002թթ: Համազգային կրթական միությոան կենտրոնի գործադիր վարչության 1981-86թթ, Բեյրութի Ղարագյոզյան հիմնադրամի 1978-87թթ, հայ բժիշկների լիբանանյան միության գործադիր 1980-82թթ անդամն է եղել հայազգի բժիշկը:
   Համաշխարհային համաճարակաբանության ընկերակցության ընդհանուր քարտուղարն էր 1996-2002թթ: Ղեկավարել է ՀՀ հասարակական առողջապահության միությունը 1995թ-ից:
Արժանացել է Է. Լ Սթերբինսի, ՀՀ բարձրագույն` Մովսես Խորենացի հուշամեդալի 2001թ, ինչպես նաեւ Ոսկե խնձոր մրցանակի 2002թ:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում