Հայ իշխանական տոհմ, VI-XII-րդ դարեր: Արծրունիների տիրապետության տակ եղել են Մեծ Աղբակը` Ադամակերտ ոստանով, Վասպուրականը:
Ականավոր իշխաններից են եղել Ներշապուհ Արծրունին, Գագիկ Արծրունին, որը հռչակվեց Վան-Վասպուրականի թագավոր: Արծրունիների տիրապետության օրոք է Վանի Աղթամար կղզում կառուցվել սբ Խաչ նշանավոր եկեղեցին, Վասպուրականում կատարվել են ծավալուն շինարարական աշխատանքներ: Այնուհանդերձ, Բագրատունյաց Անիի թագավորության մասնատումը կիսաանկախ առավել փոքր հայկական թագավորությունների եւ իշխանությունների թուլացրեց հայկական պետության պաշտպանունակությունը` հանգեցնելով Անիի թագավորության կործանմանը:
Արծրունյաց տան նշանավոր գործիչներից էր պատմիչ Թովմա Արծրունին: