

.gif)
Հայ անվանի երգահան Ավետ Ռուբենի Տերտերյանը (ի ծնե` Ալֆրեդ Տերտերյան) ծնվել է 1929թ հուլիսի 29-ին` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Երաժշտության իր առաջին դասերը ստացել է դեռ 6 տարեկանում:
Երաժշտական կրթությունն ստացել է Բաքվի երաժշտական ուսումնարանում (1948թ), այնույետեւ շարունակել է ուսումը Երեւանում: Նախ սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Ուսանել է կոմպոզիտոր եւ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի խմբում:
Տաղանդավոր պատանին 1956թ հաղթող է ճանաչվել Մոսկվայում կայացած “Երիտասարդ կոմպոզիտորներ” մրցույթում:
Նրա բազմաթիվ մրցանակների շարքը համալրում են 1962թ. ”Կոմպոզիտորների միություն” մրցույթի առաջին մրցանակը, 1977թ 3-րդ սիմֆոնիայի համար Հայաստանի պետական մրցանակը, 1993թ Արամ Խաչատրյանի մրցանակը, ինչպես նաեւ 1984թ Հայաստանի եւ 1991թ Խորհրդային Միության ժողովրդական արտիստ պատվավոր կոչումները:
Տերտերյանը գրել է 8 սիմֆոնիա, 2 օպերա, 1 բալետ նվագախմբի եւ երգչախմբի համար բազմաթիվ ստեղծագործություններ: Նրա աշխատանքները հնչել են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի եւ ԱՄՆ-ի բոլոր դահլիճներում կազմակերպված երաժշտական փառատոններում եւ համերգներում:
Ավետ Տերտերյանը ակտիվ գործունեություն է ծավալել ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլեւ որպես լավ ղեկավար է իրեն դրսեւորել հայկական երաժշտական հասարակության շրջանում: 1960-63թթ զբաղեցրել է Հայ Կոմպոզիտորների Ասոցիացիայի (ՀԿԱ) պատասխանատու քարտուղարի պաշտոնը, իսկ 1963-65թթ ՀԿԱ փոխնախագահի պաշտոնը, 1970-74թթ գլխավորել է Հայաստանի մշակույթի նախարարության երաժշտական բաժինը, 1970թ-ից որպես գործիքավորման ուսուցիչ դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում, 1978թ-ից դասախոսել է նույն բուհում: Հայաստանի կոմպոզիտորնեի միության անդամ է եղել, իսկ1985թ-ից մասնավոր դասավանդել է Եկատերինբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում:
Նա մահացել է 1994թ դեկտեմբերի 11-ին` Եկատերնբուրգ կատարած իր վերջին այցի ժամանակ: Այնտեղ հայ երգահանի պատվին կազմակերպվել էր երաժշտական փառատոն: Եկատիրինբուրգի ամենամյա երաժշտական փառատոնը նրա մահից հետո կոչվում է Տերտերյանի անունով: