

.gif)
Ծագումով հայ ամերիկացի քաղաքական գործիչ, Կալիֆոռնիան ներկայացնող սենատոր, դեմոկրատական կուսակցության անդամ Բարբարա Լեւի Բոքսերը ծնվել է Նյու-Յորքում` 1940թ նոյեմբերի 11-ին:
Տարրական կրթություն ստացել է ծննդավայրի դպրոցներից մեկում, ապա տեղափոխվել է Ուինգեյթ քոլեջը, որն ավարտել է 1958թ: Ուսումը շարունակել է Բրուքլին քոլեջում եւ ավարտելով 1962թ` ստացել է տնտեսագետ-բակալավրի աստիճան:
Բավական երիտասարդ տարիքում` 1962թ ամուսնանցել է ապագա փաստաբան Սփյուարդ Բոքսերի հետ:
Բարբարա Բոքսերը որպես բրոքեր 3 տարի աշխատել է ամերիկյան բորսաներից մեկում, ապա ամուսնու հետ տեղափոխվել են Կալիֆոռնիա:
1970-ականներին Բարբարան “Խաղաղ արեւ” թերթում լրագրությամբ է զբաղվել, միեւնույն ժամանակ Կոնգրեսում աշխատել է որպես օգնական: 1976թ ընտրվել է Մարին քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, իսկ 3 տարի անց դարձել տեղի քաղխորհրդի առաջին կին նախագահը:
Քաղաքական կարիերան Բարբարան սկսել է 1974թ-ից` դառնալով կոնգրեսական Ջոն Բարթոնի օգնականը: 1982թ ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ` այդ պաշտոնում վերընտրվելով 5 անգամ:
1992թ առաջին անգամ ընտրվել է ԱՄՆ Սենատոր եւ վերընտրվել է մի քանի անգամ: Իր պաշտոնավարման տարներին հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է մարդու իրավունքների, ինչպես նաեւ շրակա միջավայրի պաշտպանության, ռազմական բարեփոխումների եւ աբորտի դեմ պայքարին վերաբերող հարցերի վրա:
Բոքսերը դասվում է ԱՄՆ ամենաազատական սենատորների շարքին: Նա ԱՄՆ Սենատի մի շարք հանձնաժողովների անդամ է, այդ թվում “Արտաքին հարաբերությունների“, ինչպես նաեւ ղեկավարում է “Էթիկայի հատուկ հանձնաժողովը”: