Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Պետրոս Հաջյան

Պետրոս Հաջյան

   Արգենտինահայ գրող, մանկավարժ եւ հայտնի լրագրող Պետրոս Հաջյանը ծնվել է 1933թ հունվարի 24-ին Սիրիայում:
   1915թ Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության ժամանակ հայերի համար աքսորավայր դարձած Սիրիայի հյուսիսում տարծվող Դեր Զորի անապատի հայկական դպրոցի տնօրեն է նշանակվել 1954թ:
   1960-ականներին հայոց պատմություն եւ հայ գրականություն է դասավանդել Հալեպի Հայկազյան դպրոցում:
   1970-ականներին Հաջյանը Հալեպի հայկական երկրորդ խոշոր եւ հայկական սփյուռքի ամենամեծ կրթոջախի ` Karen Jeppe Gemaran տնօրենն էր:
   1970թ որպես Diario Armenia հայալեզու թերթի խմբագիր Հաջյանը տեղփոխվել է Բուենոս Այրես եւ իր ղեկավարման տարիներին 1980-ականներին պարբերականը դարձել է շաբաթաթերթ: Diario Armenia խմբագրի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1986թ:
   Ավելի ուշ նշանակվել է Հրվ. Ամերիկայի ամենախոշոր Instituto Educativo San Gregorio El Iluminador հակական դպրոցի տնօրեն:
   Գրել է մի շարք պատմվածքներ եւ սիրավեպեր, ինչպես նաեւ փաստագրական աշխատություններ, որոնք հրատակվել են ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Հալեպում եւ Երեւանում:
   Ներկայումս կանոնավոր կերպով համագործակցում է Փարիզում հրատարակվող “Հառաչ”, Լոս-Անջելեսում հրատարակվող “Նոր Կյանք” եւ Բուենոս Այրեսում լույս տեսնող “Սարդարապատ” հայալեզու պարբերականների հետ, ինչպես նաեւ հայերեն գրքեր հրատարակող հրատարակչատների հետ:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում