

.gif)
Մեծ հեղինակություն վայելող ամերիկյան մեդիա քննադատ, պրոֆեսիոնալ լրագրող, մանկավարժ, Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության ֆակուլտետի վաստակավոր դեկան, լրագրության ասպարեզում ամանահեղինակավոր Պուլիցերյան մրցանակակիր, ամերիկյան հայտնի “Վաշինգտոն փոստ” բյուրոյի նախագահ, ավելի ուշ միեւնույն թերթի ազգային լուրերի պատասխանատու խմբագիր, հետագայում նաեւ պարբերականի օմբուցմեն, միջազգային թղթակից, ով լուսաբանել է պատերազմներ եւ հեղափոխություններ, ծագումով հայ Բեն Բաղդիկյանը ծնվել է 1920թ Թուրքիայի Մարաշ քաղաքում:
Տղան շատ փոքր էր, երբ հայուհի մայրը մահացել է եւ նա մեծացել է մանկատանը, ինչն էլ դարձել է պատճառ, որ մոռանա մայրենի լեզուն:
Լրագրողի մասնկագիտական կարիերա սկսել է 1941թ-ից` աշխատելով ոլորտի ամենահեղիանակավոր լրատվամիջոցներում: Միեւնույն ժամանակ քննադատական հոդվածներ է գրել զանգվածային լրատվամիջոցների հասցեին:
1951թ Բաղդիկյանը մի քանի տարի աշխատել է որպես “Morning union” հանդեսի թղթակից:
1960-ականներին նրան նկատել է “Վաշինգտոն փոստ” պարբերականի ղեկավարությունը եւ հրավիրել աշխատանքի: Այդ տարիներին էլ աճել է Բեն Բաղդիկյան լրագրողի հեղինակությունը:
Նրա հետաքրքրությունների շրջանակը բավական լայնացել է “Վաշինգտոն փոստում” աշխատած տարիներին: Ավանդական սոցիալական անարդարության վերաբերյալ թեմաներին ավելացել են դատական համակարգին առնչվող խնդրահարույց թեմաներ:
1970-ականներին Բաղդիկյանն արդեն պարբերականի գլխավոր խմբագիրն էր: Միեւնույն ժամանակ համագործակցել է “Նյու Յորք թայմս”-ի, “Բոստոն գլոբ”-ի, “ֆորչուն”-ի, “Թայմ”-ի եւ արեւմտյան Ամերիկայի մի շարք այլ հանդեսների հետ:
Նրան պատվիրում էին գրքեր գրել երկրում տեղի ունեցող առանձին սոցաիալական գործընթացների վերաբերյալ:
1971թ “Հարպեր եւ Ռոու” հրատարակչությունը տպագրել է Բաղդիկյանի “Տեղեկատվական մեքենանաներ” գիրքը, որում հեղինակը բացահայտել է տեղեկատվություն հավաքելու եւ սպառողին հասցնելու մասնագիտական յուրահատկությունները, ինչպես նաեւ դրա ընկալումը սպառողի կողմից:
1975թ` Հայոց Ցեղասպանության 60-րդ տարելիցին ամերիկյան պարբերականները սկսեցին նախազգուշացնել հայերի կողմից պատրաստվող ծրագրերի մասին: Նման աշրավի հեղինակները թուրքերի կողմից վարձված հանդեսներն էին: Բաղդիկյանը չդիմանալով նման զեղծարարությանը, գործի դրեց մասնագիտական ողջ ներուժն ու նման հայտարարություններով հանդես եկող պարբերականներից մեկի խմբագրությանը ստիպելց հրապարակավ ներողություն խնդրել իրենց տպագրած ստահոդ լուրերի համար:
Դրանից հետո քիչ թե շատ իրեն հարգող հեղինակ Հայկական թեման քննարկման առարկա դարձնելիս երկար ծանր ու թեթեւ էր անում եւ սեփական մտքերն արտահայտելուց առաջ մանրակրկիտ ֆլիտրում:
Բաղդիկյանի ելույթները Հայկական թեմայով օգնեցին անցնել ռուբիկոնը: Նա միացավ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը:
Սկսեց հոդվածներ գրել նաեւ արտերկրներում հրատարակվող հայկական պարբերականներում եւ կանոնանավոր կերպով հաճախել հայկական եկեղեցի:
1978թ Բաղդիկյանը հրավեր ստացավ մշտական դասախոսել Բերքլիի համալսարանի լրագրության ֆակուլտետում:
1982թ Բաղդիկյանին շնորհվեց է դոկտորի կոչում:
Նրա հեղինակած գրքերից են “Ես հայ եմ” 2000թ, Բեն Բաղդիկյան. լրագող հանուն արդարության:
Ամենամեծ հեղինակություն վայելող հայազգի լրագրողի մրցանակների եւ պարգեւների շարքը համալրում են լրագրության ասպարզում հետազոտությունների եւ քննադատությունների համար շնորհված Պուլիցերյան մրցանակը, ամերիկյան հասարակության լրագրության դպրոցի ադմինիստրացիայի կողից շնորհված “Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ” մրցանակը, Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակը, ամերիկյան գրադարանների ասոցիայի մրցանակը եւ այլն: