

.gif)
Ամերիկահայ քաղաքական գործիչ, Ամերիկյան “Կոմունիստական հեղափոխական կուսակցության” ղեկավար, “Ազատ խոսք” շարժման վետերան, ամերիկահայ Բոբ Ավագյանը ծնվել է 1943թ մարտի 7-ին Վաշինգտոնում, ԱՄՆ գաղթած հայ ներգաղթյալների ընտանիքում: Հայրը եղել է Կալիֆոռնիայի Ալամեդա քաղաքի դատավոր, ինչպես նաեւ Բերկլի դպրոցի ուսխորհրդի անդամ:
Փոքրիկ Բոբի մանկությունն անցել է Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում:
Միջնակարգ կրթություն ստացել է Բերկլիի դպրոցում, բարձրագույնը` Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում: Այդ տարիներին էլ անցել է արմատական քաղաքական շարժման շարքերը:
Կալիֆոռնիայի համալսարանում դարձել է “Ազատ խոսքի շարժման” ակտիվիստներից: Շուտով դարձել է “Խաղաղություն եւ ազատություն” քաղաքական կուսակցության (գործում է Կալիֆոռնիայում) խոսնակը եւ “Սեւ հովազ” աֆրոամերիկյան (նպատակն էր պաշտպանել սեւամորթ ռասսայի շահերը) քաղաքական կազմակերպության ակտիվ աջակիցը:
Բոբ Ավագյանը նաեւ “Ուսանողները հանուն ժողովրդավար հասարակության“ կազմակերպության ակտիվիստներից էր, ինչպես նաեւ “Երիտասարդական հեղափոխական շարժում” կազմակերպության առաջատար դեմքերից էր:
Բավական լուրջ աշխատանք է տարել “Bay Area Revolutionary Union“(գործում է Կալիֆոռնիայի Ռիչմոնդ քաղաքում եւ աշխատում է աշխատավոր դասակարգի եւ ուսանողության հետ) կազմակերպության կազմավորման գործում, որն էլ հետագայում դարձել է հեղափոխական շարժում:
Հետագայում Ավագյանն ու Հեղափոխական միությունը մի քանի այլ կազմակերպությունների` այդ թվում C. Clark Kissinger եւ Carl Dix հետ 1975թ ձեւավորել են Հեղափոխական կոմունիստական կուսակցությունը:
Երբ Չինաստանի Հեղափոխական կուսակցության առաջնորդ, դիվանագետ, հայտնի քաղաքական գործիչ Դենգ Հսյայոփինգի /Deng Xiaoping/ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերին կատարած պաշտոնական այցի ժամանակ Հեղափոխական կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ բազմաթիվ ցուցարարներ դուրս են եկել Վաշինգտոնի փողոցներ:
Ակտիվիստներից մի քանիսը, որոնց թվում էր նաեւ Բոբ Ավագյանը ոստիկանության հետ ունեցած բախման արդյունքում ձերբակալվել եւ բանտ են ուղղարկվել: Դատական պատասխանատվության ենթարկվելով մնացած ձերբակալվածների հետ դատավարին են դիմել հատուկ խնդրանքով` դատական պատասխանատվություն ենթարկվել եւ պատիժը կրել միասին: Դատավորը բավարարել է Ավագյանի եւ մնացած 17 ձեբակալվածների խնդրանքը եւ նրանք արդյունքում դատապարտել են 241 տարվա ազատազրկման:
1981թ Ավագյանը մեկնել է Ֆրանսիա: 1982թ նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները:
Բոբ Ավագյանի ներկայիս գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում: Վերջին անգամ հանրությանը հայտնվել է “Հեղափոխություն. Ինչու է դա անհրաժեշտ, ինչու է դա հնարավոր, ինչի մասին է խոսքը” վերնագիրը կրող տեսաժապավենով: 1981թ նրա անհայտանալուց հետո դա առաջին եւ դեռեւս միակ հրապարակավ հայտնվելն էր այդ տեսաերիզը:
Ավագյանը բազմաթիվ հոդվածներ է գրել “Հեղափոխոթյուն” թերթում եւ հեղինակել է մի քանի գրքեր.
“Հեռու բոլոր Աստվածներից. Կապանքներից ազատենք մեր միտքն եւ փոխենք աշխարհը” 2008թ, “Մարքսիզմը եւ ապագայի կանչը. զրույցներ պատմության, էթիկայի եւ քաղաքականության մասին” 2005թ, “Արվեստի, մշակույթի, գիտության եւ փիլիսոփայության ուսումնասիրություն” 2005թ, “Մենք իրոք կարող ենք հաղթել”, “Ժողովրդավարություն. Կարող ենք մենք արդյոք ավելին անել, քան կա” 1986թ եւ այլն: