

.gif)
Հայազգի խոշոր գիտնական, խորհրդային տարիներին գերհզոր համակարգչի ճարտարապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Բորիս Արտաշեսի Բաբայանը ծնվել է Բաքվի հայ ընտանիքում 1933թ դեմտեմբերի 20-ին:
Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ուսումը շարունակել է Մոսկվայի ֆիզիկոտեխնիկական ինստիտուտում (1952-57թթ): Ինստիտուտն ավարտելով ինժեներ-ֆիզիկի որակավորումով` ընդունվել է ասպիրանտուրա եւ 1964թ պաշտպանել գիտական թեզը, ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի, իսկ այնուհետ 1971թ պրոֆեսորի կոչում:
Դասավանդել է Ռուսաստանի ամենահեղինակավոր տեխնիկական բուհում` Մոսկվայի ֆիզիկոտեխնիկական ինստիտուտում:
1956-96թթ աշխատել է “Ճշգրիտ համակարգերի եւ համակարգչային ինժեներության Լեբեդեւի անվան” ինսիտուտում, ուր ի վերջո դարձել է տեխնիկական եւ ծրագրային սպսարկուման բաժինների ղեկավարը:
1950-ականներին, երբ Բաբայանը դեռեւս ուսանող էր, Լեբեդեւի անվան ինստիտուտում թիմակիցների հետ նախագծել է առաջին ամենամեծ “Էլբրուս-1” համակարգիչը:
Այդ համակարգիչն օգտագործելով (10 տարի այն բանից առաջ, ինչ արեւմուտքում կսկսեին կիրառել համակարգչի տեխնիկական եւ շուկայական շահավետությունը) հայազգի գիտնականի շնորհիվ ԽՍՀՄ 1978թ սկսեց համակարգիչը կիրառել իր միջուկային եւ ատոմային համակարգերը զարգացնելու եւ դեպի տիեզերք ուղեւորվելու գաղափարները:
“Էլբրուս-1”-ին շուտով եկավ փոխարինելու “Էլբրուս-3”-ը, որի նախագծի հեղինակը կրկին Բաբայանն էր:
1992-2004թթ Բաբայանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Մոսկվայի “Բարձրագույն տեխնոլոգիաներ եւ Elbrus International” կենտրոնում: Այդ տարիներին կյանքի է կոչել “Էլբրուս-2000” եւ “Էլբրուս-90” նախագծերը:
“Էլբրուս-90”-ը միկրոպոցեսորանի համակարգիչ էր, որը նախատեսված էր տնային պայմաներում օգտագործելու համար:
2004թ օգոստոսից Բաբայանը բարձր տեխնոլոգիաների աշխարհում ամենահեղիանակավոր Intel Corporation ընկերության նախագծային բաժնի ղեկավարն է եւ Intel R&D-ի (Intel research and development) մոսկովյան կենտրոնի գիտական խորհրդատուն:
Դեռեւս ԽՍՀՄ տարիներին հայազգի ականավոր գիտնականն ավտոմատացված համակարգերի նախագծման համար 1974թ արժանացել է “Ձեռքբերումների համար ԽՍՀՄ պետական մրցանակի” ու Լենինի անվան մրցանակի, իսկ 1987թ “Էլբրուս-2” մրցանակի:
1984թ-ից Բորիս Բաբայանը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ է:
2007թ-ից Մոսկվայի ֆեզիկայի եւ տեխնոլոգիայի ինստիտուտի, ինչպես նաեւ Intel Corporation ընկերության մոսկովյան R&D կենտրոնի միկրոպրոցեսորների տեխնոլոգիայի պրոֆեսոր է: