Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Դարոն Մալաքյան

Դարոն Մալաքյան Դարոն Մալաքյան

   Ամերիկահայ երաժիշտ, կիթառահար, աշխարհահռչակ “System of a down” ռոք խմբի պրոդյուսեր, գիթարահար, վոկալիստ եւ “Scars on Broadway” խմբի վոկալիստ Դարոն Մալքայանը ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 1975թ հուլիսի 18-ին, հայ քանդակագործ-նկարիչների ընտանիքում:
Երաժշտական տաղանդը շատ փոքր հասակից է տղայի մոտ արտահայտվել:
Դարոնն ուսանել է “Ռոս եւ Ալեքս Ֆիլիպոս” հայկական դպրոցում, միջնակարգ կրթությունն ստացել է Ռուզվելտի անվան դպրոցում, իսկ բարձր դասարաններն ավարտել է Գլենդելյի բարձրագույն դպրոցում: Ուսումնառության տարիներին նվագել է դպրոցի երաժշտական խմբում:
12 տարեկանում Դարոնը նվեր է ստացել իր առաջին կիթառը, սակայն զուգահեռ նվագել է նաեւ հարվածային գործիքներ: Որոշ ժամանակ երկմտում էր, թե որ գործիքը նախընտրի: Հարվածային գործիքներով զբաղվելուն ծնողների բացասական վերաբերմունքը այլընտրանք չթողեցին տղային եւ Դարոնը կանգ առավ կիթառի վրա:
Երաժշտական դպրոց Տարոնը չի հաճախել, փոխարենը օրական մոտ 10 ժամ ինքնուրույն կիթառ էր պարապում:
16 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ “Hard Rock” խմբի հետ:
1992թ Մալաքյանը Սերժ Թանգյանի հետ հիմնել է “Soil” խումբը, որը հետագայում անվանափոխվել է “System of a down”: Անվան համար համար հիմք է ծառայել Տարոնի “Victims of a down” բանաստեղծությունը:
Նա նաեւ “The Ambulance” եւ “Bad Acid Trip” խմբերի պրոդյուսերն է:
“System of a down” խմբի կազմում Մալաքյանը թողարկել է 5 ալբոմ. 1998թ “System of a down”, 2001թ “Toxicity”, 2002 թ “steal this Albom”, 2005 թ “Mezmerize”, 2005 թ “Hypnotize”:
Ամերիկյան “Metal Edge” հանդեսը աշխարհի լավագույն գիթարահարների շարքում հայ երաժիշտին 4-րդ տեղն է դասել:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում