Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան Դերենիկ Դեմիրճյան

   Հայ գրող, հրապարակախոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Կարապետի Դեմիրճյանը ծնվել է 1877թ փետրվարի 18-ին` Ախալաքալաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում: 1892թ ընդունվել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 1898թ ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը` աշխատել է Արդահանում: 1900թ-ից Հովհաններս Թումանյանի հետ աշխատել է նրա իսկ ստեղծած "Վերնատուն" գրական ընկերությունում: 1905-10թթ սովորել է Ժնեւի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում եւ կարճ ժամանակով դասավանդել է Թիֆլիսում:
   1925թ-ին տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել գիտությունների եւ արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղար: 1899թ հրատարակվել է "Բանաստեղծություններ" բանաստեղծությունների ժողովածուն: Նրա գրչին է պատկանում նաեւ "Լենկթեմուր" հայրենասիրական պոեմը: Դեմիրճյանն իր ուժերը փորձել է նաեւ դրամատուրգիայի ասպարեզում: 1923թ գրել է "Քաջ Նազարը" կատակերգությունը: Մեծ հայերնականի տարիներին լույս է տեսել նրա գլուխգործոցը` "Վարդանանք" պատմավեպը (1943թ):
    Կյանիք վերջին տարիներին գրել է "Մեսրոպ Մաշտոց" վեպը, որը ցավոք կիսատ է մնացել: Գրել է նաեւ մանկահասակ ընթերցողի համար` "Պույ-պույ մկնիկը" (1934թ), "Արջուկ-լրջուկ" (1944թ) եւ այլն:
   Մահացել է 1956թ դեկտեմբերի 6-ին` Երեւանում:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում