

.gif)
Հայազգի ականավոր դերասան, Ռուսաստանի ժողովրդական (2008թ) եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2000թ) Դմիտրի Խառատյանը ծնվել է 1960թ հունվարի 21-ին` Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում:
Տղան 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ էլ Դմիտրին դպրոց է հաճախում: Ապագա դերասանը բազմաթիվ նախասիրություններ ուներ` զբաղվում էր սպորտով, մասնակցում էր դպրոցի երաժշտական խմբակի պարապմունքներին եւ համերգների:
Ֆիլմում նկարահանվելու առաջին փորձը եղել է Վլադիմիր Մենշովայի “Խաղարկություն՚” ֆիլմում: Ժապավենն էկրան դուրս գալուց հետո բուռն ընդունելության է արժանացել լսարանի կողմից:
Դպրոցն ավարտելուց հետո Խառատյանը զբաղվել է երկրաբանական ուսումնասիրություններով եւ միայն 1978թ ընդունվել է Մ.Ս Շեպկինի անվան թատերական ուսումնարանը: Դերասանական կրթություն ստանալուց հետո շարունակել է նկարահանվել տարբեր ֆիլմերում, սակայն նոր հաջողությունն այցելել է միայն 1988թ:
Սվետլանա Դրուժինինայի “Գարդեմարիններ առաջ” Ֆիլմում խաղալով գլխավոր դերեից մեկը` Խառատյանը դարձել է շատերի կուռքը:
1990-ականների սկզբերից իրեն լիովին նվիրել է ստեղծագործական աշխատանիքի: “Честный детектив”, “Սեւ քառակուսի”, “Թագուհի Մարգոն” ժապավեններին զուգահեռ Դմիտրի Խառատյանը նկարահանվել է շարունակվող “Գարդեմարիններում”:
Հասարակական հարցման տվյալների համաձայն, 1991թ Խառատյանը ճանաչվել է տարվա լավագույն դերասան:
1996թ առաջին անգամ իր ուժերը փորձել է թատրոնում` խաղալով Ջոն Ստեյնբեկի ”Մկների եւ մարդկանց մասին” պիեսում: Հաջողված են եղել նաեւ նրա թատերական փորձերը: 2007թ խաղացել է “Սպիտակ ձյուն է գալիս” ռոկ-օպերայում:
1990-ականների վերջերից սկսել է ակտիվ նկարահանվել հեռուստասերիալներում:
Խառատյանն ամուսնացել է դերասանուհի Մարինա Մայկոյի հետ եւ դարձել 2 զավակների հայր: