

.gif)
Հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, սցենարիստ եւ երաժիշտ Էդմոնդ Գարեգինի Քյոսայանը ծնվել է 1936թ հոկտեմբերի 9-ին` Գյումրիում:
1952-54թթ սովորել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-58թթ` Երեւանի թատերական ինստիտուտում: 1964թ ավարտել է Կեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը եւ որպես ռեժիսոր անմիջապես աշխատանքի անցել “Մոսֆիլմ” կինոստուդիայում:
1972թ աշխատել է “Հայֆիլմում”:
Դեռ ուսանելու տարիներին է սկսել ֆիլմեր ստեղծել, որոնք հետագայում բազում մրցանակներ են արժանացել մի շարք կինոփառատոններում:
Էդմոնդ Քյոսայան ռեժիսորը հանրությանը հայտնի է դարձել “Անորսալի վրիժառուները” ֆիլմով:
“Հայֆիլմում” Քյոսայանն սկսել է ֆիլմեր նկարել ազգային, հայրենասիրական թեմաներով:
1970-ականներին ծնվել են լսարանի կողմից շատ սիրված ”Տղամարդիկ” եւ “Մոռացված հեքիաթների կիրճը” ֆիլմերը:
1975թ “Մոսֆիլմում” նկարահանել է “Երբ գալիս է սեպտեմբերը” կինոնկարը, որն արժանացել է Վատիկանի եւ Մեծ Բրիտանիայի կինոակադեմիաների գլխավոր մրցանակներին: Քյոսայանը նաեւ սցենարներ է գրել ֆիլմերի համար, ինչպես նաեւ նկարահանվել է մի շարք ֆիլմերում:
Ամուսնացել է Հայաստանի վաստակավոր արտիստուհի, կինոդերասանուհի Լաուրա Գեւորգյանի հետ: Երկու զավակ են ունեցել` Դավիթը եւ Տիգրանը:
Քյոսայանի նկարահանած ֆիլմերի ցանկը բավական մեծ է. “Սանդուղք” (1962թ), “Երեք ժամ ճանապարհին” (1963թ), “Որտեղ ես այժմ Մաքսիմ” (1964թ), “Խոհարարը” (1965թ), “Հուսո աստղ” (1977թ), “Լեգենդ ծաղրածուի մասին” (1979թ) եւ այլն:
Մահացել 1994թ ապրիլի 21-ին` Մոսկվայում: