Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Էդուարդ Քյոնջյան

Էդուարդ Քյոնջյան Էդուարդ Քյոնջյան

    Միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում հայտնի հայ գիտնական, ինժեներ, Արիզիանայի համալսարանի ականավոր պրոֆեսոր Էդուարդ Քյոնջյանը ծնվել է 1909թ սեպտեմբերի 6-ին Թիֆլիսի հայ ընտանիքում:
   Տարրական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո մենկնել է ուսանելու Սանկտ-Պետերբուրգի “Էլեկտրական ինժեներության համալսարանում” (1932-37թթ):
1937թ ամուսանացել եւ շուտով հայր է դարձել:
   Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, երբ Սանկտ-Պետըերբուրգը շրջափակման մեջ էր, Քյոնջյանը դասավանդել է տեղի համալսարաններում: Շուտով նրան ընտանիքի հետ միասնին տեղահանել են Պետերբուրգից եւ հարկադիր աշխատանքի ուղարկել ճամբար:
   Պատերազմի ավարտից հետո ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ, գրպանում գրոշ անգամ չունենալով եւ անգլերեն բառ նույնիսկ չիմանալով: Այնուամենայնիվ իր աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ շուտով դարձել է միկրոէլեկտրոնիակայի ասպարեզում առաջատար գիտնականներից եւ հետազոտողներից մեկն աշխարհում:
   Եղել է “Հետազոտողների ակումբի” եւ “ԱՄՆ հնէբանական ինստիտուտի” ֆիտխորհրդի անդամ: 1997թ լույս է տեսել նրա հեղինակած “Survived to Tell” ինքնակենսագրականը:
   Հմտանալով փոքր հզորությամբ աշխատող էլեկտրական սարքերի ասպարեզում` 1954թ ստեղծել է աշխարհում առաջին արեւի էներգիայով աշխատող ռադիոփոխանցիչը: Այն այժմ գտնվում է “ ԱՄՆ ազգային պատմության Սմիթսոնյան” թանգարանում:
   Քյոնջյաը 100-ից ավելի աշխատությունների եւ 27 բացահայտումների հեղինակ է:
1963թ հայ գիտնականն առաջին անգան աշխարհում կազմակերպել է փոքր հզորության էլեկտրոնիկայի թեմայով սիպոզիումը:
   էլեկտրոնիկայի ասպարեզում առաջատար մասնագետների թվին դասվող գիտնականն աշխատել է Հնդկաստանում եւ Եգիպտոսում որպես ՄԱԿ-ի մասնագետ:
   Հետագա 12 տարինին աշխատել է NATO-ի հետազոտական վարչական գրասենյակում որպես ԱՄՆ ներկայացուցիչ:
   Եղել է “Էլեկտրական եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի” գիտխորհրդի ականավոր անդամ, “Ավիակոնստրուկտորական արտադրության ասոցիացիայի” մրցանակակիր, ինչպես նաեւ “Նյու-Յորքի գիտությունների ակադեմաիյի” պատվավոր անդամ:
   1988թ Քյոնջյանն իր 2-րդ կնոջ` Մարիա Քյոնջյանի հետ Արիզոնայի համալսարանում հիմնել է միկրոէլեկտրոնիկայի ամբիոն:
   Հեղինակել է “Միկրոէլեկտրոնիկա”, “Օդանավի եւ տիեզերանավի հաշվիչ մեքենա”, “Միկրոէլեկտրոնիկա, դիզայն եւ արտադրություն” գիքերը:

 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում