Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ջորջ Մակար Մարտիկյան

Ջորջ Մակար Մարտիկյան Ջորջ Մակար Մարտիկյան

     Ամերիկահայ հայտնի խոհարար (1938թ Կալիֆոռնիայում հիմնել է մեծ համբավ վայելող Omar Khayyam’s ռեստորանային ցանցը) ինչպես նաեւ մեծ բարերար Ջորջ Մակար Մարտիկյանը ծնվել է 1903թ նոյեմբերի 7-ին, Արեւմտյան Հայաստանի Պապեր քաղաքում, հայի ընտանիքում:
     Հայրը` Մակար Մարտիկյանն ու մայրը` Հայկանուշ Ամիրյանը 1915թ Օսմանյան թուրքերի կողմից հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից երկուսն են դարձել, իսկ տղային թուրքական բանտ են գցել:
     Երբ լրացել է պատանու 15 տարին, թուրքերը նրան դատապարտել մահապատժի, սակայն ինչ-ինչ հնարքներով նրան հաջողվել է 1922թ փախուստի դիմել եւ ժամանակավոր ապաստանել Մերձավոր Արեւելքում, որտեղից էլ գաղթել է ԱՄՆ:
     Հուլիսի 24 Մարդիկյանը համարում է իր 2-րդ ծնունդը, քանի որ այդ օրն էր նա ոտք դրել ամերիկյան հողի վրա եւ առաջին բանը որ տեսել էր, դա Նյու-Յորքի հայտնի Ազատության արձանն էր: Նրա խոսքով, հենց այնտեղից էլ սկսվում է իր կենսագրությունը:
     Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո տանող գնացքում նա հիշում էր, որ կերել է միայն կարտոֆիլով աղցան, քանի որ դա միակ բանն էր, որի համար կարողացել է վճարել եւ նաեւ միակ ուտեստը, որը անգլերենով ծանոթ է եղել կերակրացանկից: Ճանապարհին բարձր բղավել է, որ մի օր անպայման սեփական ռեստորանն է ունենալու:
     Սան Ֆրացիսկոյում երկար ժամանակ աշխատել է որպես սրճարանի սպասք լվացող:
1930թ տեղափոխվել է Ֆրեզնո եւ հայաբնակ այդ քաղաքում բացել մի փոքրիկ ճաշարան եւ անվանել այն իրանցի մեծ պոետ Omar Khayyam անունով: Նրա ամենաշատ հնչեցրած արտահայտությունը հետեւյալն էր. “Ես եկել եմ ամերիկացիներին սովորեցնեմ, թե ինչպես են լավ ու համեղ ուտում”: Չնայած ծանր ժամանակներին, նրա ճաչարանը միշտ լի էր այցելուներով, ովքեր սիրում էին տեղի հայկական մթնոլորտը:

     1938թ Մարտիկյանի գործերը գնալով լավանում էին եւ Ֆրեզնոյի ճաշարանին փոխարինեցին Սան Ֆրանցիսկոյի 2 մեծ սրճարանները: 1944թ հրատարակվեց խոհարարական արվեստի հմտությունների մասին “Omar Khayyam-ի ուտեստները” գիրքը, որը հետագա տասնամյակներում վերահրատարակվեց անհամար օրինակներով:
     1942-54թթ Մարտիկյանը ամերիկյան բանակում աշխատել է որպես խորհրդատու եւ տարիների վաստակի համար արժանացել է նախագահի պաշտոնական շնորհակալագրին:
1945թ կազմակերպել է Միացյալ Ազգերի միջազգային կազմակերպության համաժողովի ընդունելությունը Սան Ֆրանցիսկոյում:
     1951թ արժանացաել է նախագահի Ազատության պատցո մեդալին:
     “Օգնություն անտուն հայերին” ծրագրի շրջանակում մարդասիրական մեծածավալ օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին:
     1956թ լույս է տեսել Մարտիկյանի ինքնակենսագրական “Ամերիկայի երգը” գիրքը:
     Մահացել է 1977թ հոկտեմբերի 23-ին:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում