Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ջորջ Գարվարենց

Ջորջ Գարվարենց Ջորջ Գարվարենց

   Ֆրանսահայ հայտնի երգահան, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի բազմաթիվ երգերի հեղինակ Ջորջ Գարվարենցը ծնվել է 1932թ ապրիլի 1-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, հայ գաղթականների ընտանիքում: Հայրը գրականության պրոֆեսոր եւ պոետ Գեւորգ Գարվարենցն էր, ով հայկական բանակի հիմնի հեղինակն է եղել:
    1942թ Գարվարենցների ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: Պատանին երաժշտական կրթություն է ստացել Փարիզի կոնսերվատորիայում:
   1956թ աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը ճակատագրական է եղել ապագա մեծության համար: Նա սկսել է երգեր գրել Ազնավուրի համար, որոնք հետագայում մեծ լսարան են հավաքել: Շանսոնյեն երկար տարիներ Գարվարենցի երգերն է հնչեցրել աշխարհի բազմաթիվ բեմերից: 100-ից ավելի երգ է գրել միայն Ազնավուրի համար:
   Վերջինիս հետ աշխատանքային համագործակցությունը 1965թ ավելի ամրապնդվել է սանշոնյեի քրոջ` Սեդա Ազանավուրի հետ ամուսնությունից հետո:
   Գարվարենցը երաժշտություն է գրել նաեւ ֆիլմերի համար, որոնց թիվը գերազանցում է 150: Այդ թվում “Փարիզի հեքիաթները” 1962թ, “Դեւը եւ 10 պատվիրանները” 1962թ, “Տղամարդը Ստամբուլից” 1965թ, “Սիրելի Կարոլին” 1968թ, “Սաֆֆո” 1971թ, “14 կայարաններ” 1991թ եւ աղմկահարույց “Թեհրան 43” 1981թ ֆիլմերը:
   Հեղինակել է նաեւ երաժշտական կոմեդիաներ եւ օպերետաներ:
   Երաժշտական բեղմանվոր ուղի անցած հայ երգահանը արժանացել է շատ ու շատ արժեքավոր պարգեւների: 1964թ “Շանսոնե հասարակություն” , իսկ 1989թ Գրեմմի մրցանակի է արժանացել “Ամենալավ երաժշտական նախագիծ” անվանակարգում:
   Գարվարենցն իր մահկանացուն կնքել է 1993թ մարտի 19-ին:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում