Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Գեորգի Շահրազանով

Գեորգի Շահրազանով Գեորգի Շահրազանով

    Գիտնական, քաղաքական գործիչ, իրավաբանական գիությունների դոկտոր, ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ 1987թ, հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի հայրը եւ ֆանտաստիկ ժանրի գրող Գեորգի Խոսրովի Շահնազարովը ծնվել է Բաքվի հայի ընտանիքում 1924թ հոկտեմբերի 10-ին:
   Երիտասարդ տարիներին մասնակցել է Սեւաստոպոլի, Մինսկի, Լիտվայի եւ Քյոնիքսբերգի ազատագրման մարտերին: Պատերազմից հետո 1949թ ավարտել է Ադրբեջանի պետական համալսրանի իրավաբանական ֆակուլտետը, հետո շարունակել է Գիտությունների Ակադեմիայի իրավունքի ինստիտուտի ասպիանտուրայում: Երկար տարիներ ղեկավարել է Ռուսաստանի ԳԱ ասոցիացիան եւ եղել է միջազգային ասոցիացիայի փոխնախագահը:
   ”Աշխարհի խնդիրները եւ սոցյալիզմը” հանդեսում երկար տարիներ հոդվածներ է հրատարակել: 1964թ-ից քաղ. հրատարակաչությունոմ զբաղվել է միջազգային խնդիրներով:
   1970-80թթ ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալն է եղել, ապա ղեկավարել է քաղաքական գիտությունների խորհրդի ընկերակցությունը, ավելի ուշ եղել է քաղաքական գիտությունների միջազգային ընկերակցության փոխնախագահը:
   1985-91թթ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի խորհրդականն է եղել:
   1987թ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
   1990թ-ից ղեկավարել է Գերագույն Խորհրդի սահմանադրական ենթահանձնաժողովը:
1992թ-ից Գարբաչովի հիմնադրամի գլոբալ խնդիրների կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել: Նրա աշխատաությունները վերաբերում են սոցյալական համակարգի, պետական շինարարական խնդիրներին: Հեղինակ է նաեւ գիտաֆանտաստիկ ստեղխագործությունների, որոնք լույս են տեսել Շահ Գեորգի կեղծանունով: 1980թ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
   Մահացել է 2001թ մայիսի 15-ին եւ ամփոփվել Մոսկվայում:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում