Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Գլեդիս Բերեջիկլյան

Գլեդիս Բերեջիկլյան Գլեդիս Բերեջիկլյան

    Գլեդիս Բերեջիկլյանը ծագումով հայ առաջին ավստրալահայ քաղաքական գործիչն է Նոր Հարավային Ուելս նահանգի գործադիր մարմնում եւ 2003թ-ից ներկայացնում է “Լիբերալ կուսակցությունը”:
   Ծնվել եւ մեծացել է Սիդնեյում: Ծնողները Ավստրալիա են գաղթել 1960թ:
Հաճախել է ծննդավայրի միջնակարգ դպրոցներից մեկը եւ զուգահեռ մայրենի լեզուն է սովորել կիրակնօրյա դպրոցում:
   1992թ մաթեմատիկական գիտությունների բակալավրի աստիճանով ավարտել է քոլեջը, 1992-96թթ ուսանել է Սիդնեյի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2001թ ավարտել է Նոր Հարավային Ուելսի համալսարանի առեւտրի ֆակուլտետը:
   1993թ անցել է “Լիբերալ կուսակցության” շարքերը եւ 1995-96թթ ղեկավարել է Նոր Հարավային Ուելսում գործող “Երիտասարդ լիբերալներ” կուսակցությունը: Վիլոուբի քաղաքում բնակվող հայկական համայնքների շրջանակներում գործող կազմակերպությունների հետ բավական ակտիվ գործունեություն է ծավալել: Համագործակցել է հատկապես Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի հետ:
   1996-2002թթ եղել է նահանգային խորհրդի պատվիրակը: 1997-2003թթ Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության նահանգային գործադիր մարմնում զբաղեցրել է քաղաքային ներկայացուցչի պաշտոնը: 1999թ Վիլոուբի քաղաքի գործադրի մարմնի ընտրական կամպանիայի ղեկավարն է եղել, իսկ 2002թ` նախագահական ընտրությունների հարցերով զբաղվով կուսակցական հանձնաժողովի նախագահը:
   2000թ ԱՄՆ-ում որպես պատվիրակ ներկայացրել է “Ավստալական քաղաքական փոփոխության խորհուրդը”:
   2003թ Գլեդիս Բերեջիկլյանը “Լիբերալ կուսակցության” առաջնորդ Փիթեր Քոլինսի հետ մրցապայքարում հաղթել եւ անցել է Վիլոուբիի օրենսդիր մարմին:
   2003թ-ից հանրության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, իսկ 2005թ-ից զբաղեցրել է Մտավոր առողջության, Երիտասարդների հարցերի, Քաղացկեղի եւ բժշկական հետազոտությունների եւ Էթիկայի հարցերով զբաղվող ստվերային նախարարների (գործող կառավարության կողմից նշանակված նախարարի այլընտրանքային նախարարն է ընդդիմության թեւից եւ այդ անձանց միջոցով ձեւավորվում է կառավարության այլընտրանքային կաբինետը) պաշտոնները: Աշխատել է նաեւ “Ավստրալական բանկ” միությունում որպես պետական գլխավոր ծառայող:
   Ներկայումս Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայի տրանսպորտի եւ քաղաքացիության հարցերով ստվերային նախարարն է եւ Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարարն է:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում