Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Գուրգեն Յանիկյան

Գուրգեն Յանիկյան Գուրգեն Յանիկյան

    Հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին մեծ ավանդ ներդրած մեր հայրենակից Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը ծնվել է 1895թ մարտի 22-ին Արեւմտյան Հայաստանում: Հայկական ջարդերի տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս:
   Ուսում ստացել է Ժնեւի համալսարանում, ապա շարունակել է Նոր-Նախիջեւանում, հետո էլ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում եւ անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը:
   Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել էԿովկասյան ճակատի մարտերին:
1929-30թթ Հյս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգեւատրման է արժանացել:
   Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել է Իրան բնակության: Թավրիզում հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար ել արժանացել է պատվո շքանշանի: Կառավարության պատվերով կառուցել է երկրի առաջին զինգործարանը:
   Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգներին մատուցած ռազմական ծառայությունների համար արժանացել է ԱՄՆ քաղքացիության իրավունքի եւ արդյունաբերողի ու գյուտարարի իր գործուներությունն է շարունակել ծավալել նոր աշխարհամասում:
   ԱՄՆ ապրած տարիներին նա փորձել է Հայոց Ցեղասպոնության իրողության ու Հայկական հարցի մասին իրազեկել ողջ աշխարհին եւ այդ նպատակով Հայոց Ցեղասպոնթյան մասին ֆիլմ է սկսել նկարել, որը սակայն ԱՄՆ կառավարության պահանջով կիսատ է մնացել:
   Ի վերջո համոզվելով, որ միայն ուժի գործադրումով հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել հայ ժողովրդի արդարացի պահանջի վրա, 1973թ հունվարի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրք հյուպատոսին եւ նրա օգնականին, ինչի համար ել դատարապրտվել է ցմահ ազատազրկման:
   1984թ հունվարին ազատ է արձակվել վատառջողջության պատճառով:
   Նա իր ահաբեկչական արարքվ սկիզբ է դրել Հայ Դատի հետապնդման նոր` զինված մի փուլի, որն իրագործել է Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի անդամները,, Հայկական Ցեղասպության արդարության մարտիկներն ու այլ ազգանվեր կազմակերպությունները:
   Հեղինակել է գրական եւ իմաստասիրական երկեր եւ հուշեր, որոնք թարգմանվել եւ 1990թ հրատարակվել են Բեյրությում լույս տեսնող “Սփյուռք” պարբերականում:
   Նրա անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում:
   Գուրգեն Յանիկյանը մահացել է 1984թ ապրիլի 28-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում:

 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում