

.gif)
Ամերիկահայ հասարակական գործիչ, ԱՄՆ Հայկական Համագումարի հիմնադիրներից, ճարտարագետ-ձեռնարկատեր եւ մեծ բարերար (հայտի բարերար Վահագն Հովնանյանի եղբայրը) Հրայր Ստեփանի Հովնանյանը ծնվել է 1930թ սեպտեմբերի 11-ին Իրաքի Քիրքուք քաղաքում:Ուսում ստացել է ծննդավայրում: 1951թ գաղթել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Նյու-Ջերսի նահանգում:
Բարձրագույն կրթություն ստացել է ԱՄՆ Վիլլանովայի համալսարանում 1956թ: Այդ համալսարանը 1985թ նրան շնորհել է շուկայագիտության պատվավոր դոկտորի կոչում:
1985թ զբաղվել է շինարարական գործունեությամբ: Հովնանայան ընտանիքի կողմից հիմնված “Hovnanian industry” ընկերության նախագահն է ստեղծման իսկ օրվանից, ինչպես նաեւ տնաշինական խոշոր մի ընկերության սեփականատեր է:
1972թ-իվ ԱՄՆ Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահն է, իսկ 1976թ` նախագահը:
1992թ-ից “Հայաստան Համայակական հիմնադրամի” հոգաբարձուների խորհրդի խորհրդի անդամ է:
1915թ Օսմանյան Կայսրության կողմիաց հայերի նկատմամբ իրակացված Ցեղասպանության վերապրածների զավակ Հրայր Հովնանյանը 1996թ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հիմնել է “ANI” (Armenian international institut) հաստատությունը, որն զբաղվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներով: