Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Հովհաննես Ադամյան

Հովհաննես Ադամյան Հովհաննես Ադամյան

   Հայ ականավոր գիտնական, ճարտարագետ, գունավոր հեռուստատեսության եւ լուսահեռագրության գյուտի հեղինակ Հովհաննես Աբգարի Ադամյանը ծնվել է Բաքվում 1879թ փետրվարի 5-ին: Ծննդավայրում տարրական կրթությունն ստանալուց հետո մեկնել է արտերկիր շարունակելու ուսումը:
   1897թ ընդունվել է Բեռլինի համալսարան, որն ավարտելուց հետո սովորել է Մյունխենի, իսկ հետո էլ Ցյուրիխի համալսարաններում: Ուսումնառուտյան տարիներին աշխատել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:
  1905թ տվել է հաղորդվող պատկերը կորի բաղդադելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդաները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետի պայծառությանը:
   1907թ Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել “Էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սեւեռման եւ կրկնակի վերարտադրման սարքը”, ուր առաջին անգամ արտըացոլված եւ հիմնավորված էր պատկերի սեւ-սպիտակ հաղորդման գաղափարը: Նույն տարում ներկայացրել է “Օսցիլոգրաֆի հայելուց անդրադարձված լուսային փնջի տեղական տատանումները Հայսլերի խողովակի պայծառության տատանումների փոխարկող սարքը”, որն էլ դարձել է երկնագույն հեռուստատեսության հիմքը:
   1907թ իրագործել է Բեռլինից հաղորդալարերով 600կմ հեռավորության վրա գունավոր պատկեր հաղորդման առաջին փորձն աշխարհում:
   Ադամյանի նախագծերի, փաստաթղթերի եւ սարքավորումների մեծ մասը Երկրորդ Աշխարհամարտի տարիներն ոչնչացվել են Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ:
1913թ հայ գիտնականը մշտական բնակություն է հաստատել Սանկտ-Պետերբուրգում:
   1918թ ստեղծել է Ռուսաստանում սեւ սպիտակ պատկերը արտաբերելու առաջին սարքը, որն առաջընթաց քայլ էր հեռուստատեսության զարգացման ճանապարհին:
   1921թ Մոսկվայում կայացած համառուսաստանյան էլեկտրատեխնիկական 8-րդ համագումարում զեկուցել է լուսանկարչական պատկերները հեռավորության վրա հաղորդելու սեփական փորձերի արդյունքների մասին:
   1925թ Ադամյանի մոտ պատրաստ էր գունավոր հեռուստատեսության հաղորդական համակարգի առաջին` “անլուսաթափանց արգելքի մեջոցով տեսնելու սարք” նախագիծը: Այն հետագայում կոչվեց “Ադամյանի սկավառակ”:
   Նույն տարում Երեւանի պետհամալասարանի լաբորատորիայում ստացել եւ գործողության մեջ ցուցադրել է “Հեռատես” եռագույն հեռուստացույցը:
   1945թ այդ գաղափարն օգտագործել է ԱՄՆ “CBS” ռադիոընկերությունը:
   Հեռուստատեսության գյուտի հեղինակը մահացել է 1932թ սեպտեմբերի 12 եւ թաղվել Սանկտ-Պետերբուրգի հայկական գերազմանատանը: 1970թ նրա աճյունը տեղափոխվել է Երեւանի քաղաքային պանթեոն:

 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում