Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ջանետ Շամլիյան

Ջանետ Շամլիյան Ջանետ Շամլիյան

   Ամերիկահայ հայտնի լրագրող, ամերիկյան խոշորագույն NBC հեռուստաընկերության լրատվական ծառայության թղթակից, ինչպես նաեւ NBC Universal ընկերության կողմից հրատարակվող Datline NBC եւ CNBC ամենաընթերցվող լրատվական պարբերականների հոդվածագիր-վերլուծաբան Ջանետ Շամլիյանը ծնվել է 1962թ մայիսի 14-ին, ամերիկյան Իլինոիս նահանգում, հայի ընտանիքում:
   Միջնակարգ կրթութունն ստացել է ծննդվայրի Main South High School քոլեջում:
   Լրագրողական դիրքը Ջանետի մոտ ակնհայտ էր դեռ դպրոցական տարիներից:
   Լրագրողի մասնագիտական կրթություն ստացել է Միսսուրի համալսարանի լրագրության ֆակուլտետում:
   Մասնագիտական կարիերան սկսել է Wood TV հեռուստաընկերությունից (Միչիգան նահանգ):   1987-93թթ աշխատել է CBS հեռուստացանցի Khou-TV կայանում (Հյուսթոն): 1993-95թթ որպես առաջնակարգ լրագրող աշխատել է Չիկագոյի WBBM TV հեռուսատեսությունում: 1995թ-ից KPRC TV հեռուստաընկերությունում (Հյուսթոն) վարել է շաբաթվա գլխավոր լուրերի ամփոփումը լուսաբանող լրատվական ծրագիրը:
   1997թ Շամլիյանը հեռացրել է լրագրողական դաշտից եւ նվիրվել է ընտանիքին:
   2004թ կրկին վերադարձել է աշխատանքի եւ կրկին NBC հեռուստաընկերության լրատվական ծառայություն:
   2006թ-ից NBC-ի թղթակիցն էր միաժամանակ Չիկագոյում եւ Տեխասում:
   NBC հեռուսատատեսության լրատվական ծառայության ուղիղ եթերում Շամլիյանի մեկնաբանությամբ են լուսաբանվել աշխարհի տարբեր անկյուներում տեղի ունեցող բոլոր ուշագրավ իրադարձությունները (Կատրին, Այք, Ռիտա փոթորիկների հասցրած ավերածությունները, Կալիֆոռնիայի հրդեհերը, Լոնդոնի եւ Մադրիդի մետրոների ահաբեկչությունները, Միջին արեւելքի ջրհեղեղները, Կանզասի տորնադոն եւ այլն):
Ջանետ Շամիլյանն ամուսնացել է ամենրիկացի փաստաբան եւ գործարար Լերոյ Մելչերի հետ: Հայազգի լրագրողը 5 զավակների մայր է:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում