

.gif)
Ամերիկահայ հայտնի ինժեներ, տնաշինարար, բարերար Հովնանյան 6 եղբայրներից մեկը Ժիրայր Հովնանյանը ծնվել է 1924թ հունիսի 9-ին Իրաքի Քիրքուք քաղաքում, հայի ընտանիքում: Ծնողները 1915թ Օսմանյան Կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ լինելով հաստատվել են Իրաքում:
Հովնանյանների հայրը` Ստեփան Հովնանյանը Բաղդադում հիմնել է հսկայական շինարարական ընկերություն:
Ժիրայր Հովնանյանը հաճախել է ծննդավայր Քիրքուքի "Jesuit" միջնակարգ դպրոցը:
1948թ Հովնանյանների ողջ ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ ժամանակավոր բնակություն հաստատել Հյուսիսային Ֆիլադելֆիայում:
Բարձրագոյն ուսում ստացել է ԱՄՆ-ում` Փենսիլվանիա համալսարանի Ուոթեթաուն քոլեջում, ստանալով բիսնեզ կառավարչի որակավորում 1952թ:
Ժիրայր Հովնանյանն ամուսնացել է հայուհի Էլիզաբեթ Ոսբիկյանի հետ, ում հետ էլ հիմնել են ընտանեկան "Quickie Manufacturing Corporation" ընկերությունը, որն զբաղվում էր բնակտարածքների մաքրման համար անհրաժեշտ բոլոր տեսակի պարագաների արտադրությամբ: Նրանք 2 զավակ են ունեցել` Ստեփանը եւ Փիթերը:
1959թ Հովնանյան եղբայրները հիմնել են “Հովնանյան եղբայրներ” շինարարական ընկերությունը, որը շինարարություն է իրականացրել ԱՄՆ ողջ տարածքում:
1964թ առանձնանալով եղբայրներից` Ժիրայր Հովնանյանը Նյու-Ջերսիում հիմնել է սեփական “Ժիրայր Ստեփանի Հովնանյան եւ որդներ” շինարարական ընկերությունը: Գործունեության 40 տարների ընթացքում այդ ընկերությունը Նյու-Ջերսի նահանգի Բերլինգտոն, Կամդեն եւ Գլոստեր քաղաքներում իրականացրել է ավելի քան 6000 կառույցների շինարարություն:
Հովնանյանը եղել է Նյու-Ջերսիի “Շինարարական ասոցիացիայի” նախագահը եւ “Տնաշինարարաների ազգային ասոցիացիայի” ցմահ նախագահը:
Շինարարական բիզնեսից բացի, Ժիրայր Հովնայանը շատ այլ հետաքրքրություններ է ունեցել:
Հիմնել է բնության սիրահարների մի ֆոնդ “Ֆիլադելֆիա մետրոպոլիտեն” ընկերություն անվամբ, որն զբաղվում էր տորֆից հատուկ նյութի առանձնացմամբ, ինչն էլ օգտագործվում էր բույսերի արագ աճն ապահովելու համար: Հովնանայանն ինքը վարդերի մեծ սիրահար էր:
Ծնողների հայրենիք Հայաստանում հիմնել էր ազգային բացահայտումները գովազդող կոնտրոն` օգտագործելով ուլտրամանուշակագույն լույսի շողի տարածումը պրոտեինների բյուրեղագրության համար: Այդ կենտրոնն օգնեց երկիրը լքելու մտադրություն ունեցող հայ գիտնականներին աշխատանք գտնել հենց հայրենիքում:
Նա մեծ աջակցություն է ցուցաբերել Բերլինգտոն քաղաքի բոյսկաուտական խորհրդին: Ապագա ուսանողներին օգնելու նպատակով հիմնել է “Ժիրայր Ս. Հովնանյան գիտահետահետազոտական” հիմնադրամը:
“Ազգային էթնիկ կոալիցիա” կազմակերպության կողմից 2006 հայ գործարարն արժանացել է “Էլիս Այլընդ” պատվո մեդալին:
Ժիրայր Հովնայանը մահացել էսրտի կաթվածից 2007թ օգոստոսի 14-ին Նյու-Ջերսի նահանգի իր բնակարանում: