

.gif)
Ավստրալահայ քաղաքական գործիչ, զբաղվածության եւ աշխատանքի դաշնային նախկին նախարար, Ավստրալիայի Ներկայացուցիչների Պալատում լիբերալ կուսակցության անդամ (1996թ-ից ներկայացնում է Հյս. Սիդնեյը) Ջոզեֆ Բենեդիկտ Հոկեյը ծնվել է 1965թ օգոստոսի 2-ին Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում:
Ծնողների ազգանունը սկզբում Հոկեդոնյան է եղել:
Տղան հաճախել է Սբ. Ալոյսիուս քոլեջը, իսկ բարձրագույն կրթությունն ստացել է Սիդնեյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Դեռեւս ուսանողական տարիներից հետաքրքրվել եւ զբաղվել է քաղաքականությամբ: Ուսումնառության 5 տարիներին ղեկավարել է Սիդնեյի համալսարանի ուսանողական խորհուրդը, ինչպես նաեւ Նոր Հրվ. Ուելսի երիտասարդական լիբերալ շարժումը:
Ավարտելով ուսումը` աշխատել է բանկային համակարգում որպես ֆինանսկան փաստաբան:
1996թ Հոկեյը հաղթանակ տանելով խորհրդարանական ընտրություններում` դարձել է Հյս. Սիդնեյի ներկայացուցիչը երկրի օրենսդիր մարմնում: Նույն մանդատը շահել է նաեւ 1998թ ընտրությունների արդյունքում եւ շատ չանցած նշանակվել ֆինանսական ծառայությունների եւ կարգավորման նախարար` պաշտոնավարելով մինչեւ 2001թ (Ավստրալիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը` 36 տարեկան):
1988-2001թթ Հոկեյը “ֆինանսական ծառայությունների եւ կարգավորման” նախարարն էր: 2001—2004թթ զբաղեցրել է “փոքր բիզնեսի եւ զբոսաշրջության նախարարի” պաշտոնը: 2004թ հոկտեմբերից “մարդկանց մատուցվող ծառայությունների” նախարարն էր (այդ նախարարությունն իրականցանում էր սոցյալական ապահովվածության կառավարական ծրագրերը):
2007թ հունվարին նշանակվել է “զբաղվածության եւ աշխատանքի” նախարար, ինչպես նաեւ հասարակության խնդիրների հարցերով վարչապետի օգնականն էր:
Նույն տարում Հոկեյը նշանակվել է “առողջապահության ստվերային նախարար” (դա ընդդիմության կողմից նշանակված այլընտրանքային նախարարն է տվյալ նախարարությունում), իսկ 2008թ “ֆինանսների, մրցակցային քաղաքականության եւ ապակայունացման” ստվերային նախարար:
Զուգահեռ աշխատել է ավստրալական “Seven Network” հեռուստացանցում (դա ավստրալական 7 հեռուստաընկերությունների համատեղ ցանց է եւ կոչվում է նաեւ Seven Media Group) որպես “Sunrise” քաղաքական թոքշոուի վարող:
Հայազգի քաղաքական գործիչը 2009թ փետրվարից Ավստրալիայի խորհրդարանում ղեկավարում է ընդդիմության թեւը:
Ջո Հոկեյը սերտ հարաբերություններ է պահպանում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Երկար տարիներ “Հս. Սիդնեյ լիգայի”, “Հս. Սիդնեյ ռեգբի” ակումբի, “Ավստրալական ժառանություն պատմամշակութային արժեքներ” կազմակերպության (պատմամշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն) անդամ է, ինչպես նաեւ “Humpty Dumpty” (կամակերպությունն զբաղվում է մանկական հիվանդանոցներին բժշկական սարքավորումներով ապահովվելով) բարեգործական միության ակտիվ աջակիցներից է:
Ջո Հոկեյն ամուսնացած է եւ 2 երեխաների հայր է: