

.gif)
Ամերիկահայ հայտնի գրող, լրագրող Ավետիս Պողոս Տերունյանը (գրական անունը Ջոն Ռոյ Կառլսոն) ծնվել է 1909թ ապրիլի 4-ին, Հունաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում, հայազգի Պողոս Տերունյանի եւ Էլիզ Աբրահամյանի ընտանիքում: Մանկության մեծ մասն անց է կացրել Թուրքիայում եւ Բուլղարիայում:
Նրանց ընտանիքը Բալկանյան պատերազմի տարիներին հեռացել է Հունաստանից եւ վերջնական բնակություն հաստատել Նյու-Յորքում:
Պատանին ուսում է ստացել Նյու-Յորքի համալսարան լրագրության ֆակուլտետում:
Երկար ժամանակ եղել է Communist Daily Worker պարբերականի թղթակիցը:
Գրել է “Հայ Բարեգործական Ընդհանուր Մրության” (ՀԲԸՄ) հայկական տեղեկատվական ծառայության, ինչպես նաեւ Armenian Mirror-Spectator-ի համար: Տերունյանի քողազերծող հոդվածները դատական կարգով հետապնդումների պատճառ են դարձել:
Հայ գրողին մեծ հռչակ է բերել Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու բազում վեճերի առարկա դարձած մանիֆեստի խմբագրումը:
Տերունյանի բոլոր գրքերն էլ դարձել են բեստսելերներ, սակայն ամենահայտնին “Պաշտպանության ներքո” 1943թ գիրքն է, որում գաղտնազերծել էր 1930-40թթ ամերիկացի հայրենասերներին: Հեղինակն է նաեւ “Դավադիրները” 1946թ, “Կահիրեից Դամասկոս” 1951թ գրքերի:
Ամուսնացել է հայուհի Մարի Նազարյանի հետ: Շուտով լույս աշխարհ է եկել դուստրը` Էլիզը, ավելի ուշ որդին` Ռոբերտը:
Տերունյանն օգնել է բացահայտել այնպիսի խմբերի գործողությունները, ինչպիսիք են միջազգային նացիստական քարողչություն իրականացնող “World-Service” լրատվական գործակալությունը, “Սպիտակամորթների ազգային սոցիալիստ”, “ԱՄՆ-ում գործող համաֆաշիստական ամերիկագերմանական” կազմակերպությունը, “Քրիստոնեական ճակատ” կազմակերպությունը, “Ազգայնականներ” կազմակերպությունը, “Քրիստոնյաներ ամերիկյան բարեկամություն կոնգրեսը” եւ շատ այլ խմբեր: Նա նաեւ “Ժողովրդավարության բարեկամներ” հակաֆաշիստական կազմակերպության գլխավոր հետաքննիչն էր:
Հայ լրագրողը մահացել է 1991թ ապրիլի 23-ին սրտի կաթվածից: