

.gif)
Հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ, հայկական ծագումով քաղաքական գործիչ Գրիգոր Շահնազարովի որդին` Կարեն Շահնազարովը ծնվել է 1952թ հուլիսի 8-ին` Կրասնոդարում:
1975թ ավարտել է Կինոյի ինստիտուտը` սովորելով Իգոր Տալանկինի խմբում, ում մոտ էլ որպես օգնական աշխատել է “Նպատակի ընտրություն” ֆիլմի նկարահանման հրապարակում: Դեբյուտը կինոաշխարհում եղել է ”Բարեսիրտ մարդ” ֆիլմը:
1980թ նրա ասցենարի հիման վրա նկարահանվել է “Կանայք հրավիրում են տղամարդկանց” հայտնի կոմեդիան:
Կարենին ռեժիսորի եւ սցենարիստի հռչակ է բերել 1983թ նկարահանված “Մենք ջազից ենք” ժապավենը: Վերջինս Շահնազարովին մի շարք միջազգային մրցանակներ բերեց եւ տարվա ֆիլմ հռչակվեց:
1987թ նկարահանված “Փոստատար” ֆիլմը նույնպես մեծ հաջողություն գրանցեց կինոփառատոններում: Շահնազարովի կինոցանկը լրացնում են “Ամերիկացի աղջիկը”, ”Լիալուսին”, “Ձմեռային երեկո Գագրայում”, “Երազներ”, “Անհետացող կայսրություն” ֆիլմերը:
Վարել է ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող “20-րդ դարը կադրում եւ կադրից դուրս” հաղորդումը, ինչպես նաեւ ծրագրի ռեժիսորն է եղել:
1998թ ղեկավարել է “Մոսֆիլմ” կինոստուդիան: Ռեժիսորը 2005թ-ից Ռուսաստանի համայնքների պալատի անդամ է:
Կարեն Շահնազարովն ամուսնացել է եւ 3 զավակների հայր է: