Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Գևորգ Աճեմյան

Գևորգ Աճեմյան Գևորգ Աճեմյան

   Ամերիկահայ հայտնի գրող, լրագրող, տեսաբան, հասարակական գործիչ, հայ ազատագրական շարժում իրականացնող “ԱՍԱԼԱ” կազմակերպության հիմնադիրներից Գեւորգ Վարդանի Աճեմյանը ծնվել է 1932թ մայիսի 23-ին Սիրիայի մայրաքաղաք Հալեպին մոտ գտնվող Մանբիջ փոքրիկ քաղաքում, Հայոց Ցեղասպսնությունից մազապուրծ եղած սասունցիների ընտանիքում:
Ուսում ստացել է Հալեպի միջնակարգ դպրոցներից մեկում: 1952թ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանելու նպատակով տեղափոխվել է Բեյրութ եւ սովորել տեղի Ամերիկյան համալսարանում (1952-58թ):
   1960-ականերին համարվելով հայկական սփյուռքի գրողների նոր սերնդի վառ ներկյացուցիչներից, Աճեմյանը գրել է թե’ հայերեն, եւ թե’ անգլերեն գրքեր:
Նրա գործերը հրատարակվել են Լիբանանում, ԽՍՀՄ-ում եւ ԱՄՆ-ում:
   Հայ ազատագրական շարժման գործում Աճեմյանը համարվում էր հայ մտավորականության ձայնը, քանի որ նրա գործերն արտահատում էին սփյուռքում ապրող ամեն մի հայի ինչպես մեծ եւ անդիմադրելի ազատության տենչանքը, այնպես էլ հուսալքությունը:
   Առաջին անգլալեզու “Գիրք գնողների ուղեցույց” գիրքը լույս է տեսել 1969թ:
Եղել է “Հայաստանի Ազատագրական Հայ Գաղտնի Բանակ” (ՀԱՀԳԲ, որը հայտնի է ԱՍԱԼԱ անունով եւ որի հիմնական նպատակն էր թուրքական կառավարությանը ստիպել հրապարակավ ընդունել 1915թ հայերի դեմ Օսմանյան Կայսրությունում իրականացրած ոճիրն իրագործելու պատասխանատվությունը, փոխհատուցել հասրած վնասներն ու վերադարձնել գրավված հողերը) կազմակերպության հիմնադիրներից եւ քաղաքականության ճարտարապետներից մեկը:
   Աճեմյանի ամենահայտնի նովելներից “Հարդագողի ժառանգորդները” նվիրված է 1970-ականների Լիբանանի հայ երիտասարդության կյանքին:
   Մեկ այլ հայալեզու “Ահաբեկչության ժամանակը” 1997թ գրքում անդրադարձել է 1982-ականներին Բեյրությում Հայ Ազատագրական բանակի ղեկավարի սպանության փորձին: Այդ գրքին 1997թ մի ամբողջ հաղորդում է նվիրել “Նյու-Յորք” ռադիոկայանը:
   1975-89թթ Աճեմյանը եղել է “Սփյուռք հանդս”, իսկ ավելի ուշ Բեյրությում լույս տեսնող "The Daily Star" թերթի խմբագիրը:
   1979թ անմիջական մասնակցություն է ունեցել Փարիզում ձեւավորվող “Առաջին հայկական կոնգրես կազմակերպության կոմիտե”-ի հիմնադրմանը:
   Հայ գրողն իր մահկանացուն է կնքել Ֆրանսիայի Լիոն քաղաքում 1998թ դեկտեմբերի 27-ին` 66 տարեկան հասակում:
   Նրա գրքերի ցանկը համալրում են ոչ պակաս հայտնի հայալեզու “Անհանար պատմություն” (Բեյրութ 1956թ), “Անպաշտպան փողոցներ” (Երեւան 1968թ), “Միակ որոշումը” (Բեյրութ 1972թ), “Ժամանակակից քաղաքական գործիչների սխալները” (Դալլաս 1997թ) եւ շատ այլ գրքեր:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում