Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Խաչիկ Դաշտենց

Խաչիկ Դաշտենց Խաչիկ Դաշտենց

   Հայ գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյան) ծնվել է 1910թ մայիսի 25-ին` Բիթլիսի Դաշտադեմ գյուղում: Ծննդավայրից էլ գալիս է "Դաշտենց" գրական անունը:
1932թ ավարտել է Երեւանի Պետական համալսարանը, 1940թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Օտար լեզուների ինստիտուտի ռոմանոգերմանական ֆակուլտետում: 1965թ-ին պաշտպանելով թեկնածուական թեզը` ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, որից հետո դասավանդել է Երեւանի բուհերում:
    1965-74թթ որպես ավագ գիտաշխատող աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում: 1932թ հրատարակվել է "Երգերի գիրք" բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որին հաջորդել են "Գարնանային երգեր", "Բոց" ժողովածուներն ու "Տիգրան Մեծ" ողբերգությունը: Դաշտենցին հանրահայտ է դարձրել 1970թ հրատարակված արեւմտահայերի ողբերգության եւ սասունցիների կյանքի մասին պատմող "Խոդոդան" վեպը:
   Անգլերենից թարգմանված այնպիսի գլուխգործոցների թարգմանիչ է Դաշտենցը, ինչպիսիք են` Վ. Շեքսպիրի "Սխալների կոմեդիան", "Անսանձ կնոջ սանձահարումը", "12-րդ գիշեր", "Վինձորի զվարճասեր կանայք", "Հուլիոս Կեսար", "Անտոնիոս եւ Կլեոպատրա", "Լիր արքա", "Ռոմեո եւ Ջուլիետ" ողբերգությունները, Հ. Լոնգֆելլոյի "Ռոբին Հուդ", Վ. Սարոյանի "Իմ սիրտը լեռներում է", "Խաղողի այգին" եւ այլ հայտնի գործեր:
   Նրա հեղինակությամբ են կազմվել հայկական դպրոցի անգլերեն լեզվի դասագրրքերը:
   Մահացել է 1974թ մարտի 3-ին` Երեւանում:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում