Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Լեւ Ատամանով

Լեւ Ատամանով Լեւ Ատամանով

    Խորհրդային եւ հայ մուլտիպլիկացիայի հիմնադիր, ԽՍՀՄ մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսոր, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1964թ) եւ ժողովրդական արտիստ (1978թ) Լեւոն Կոնստանտինի Ատամանյանը (Լեւ Ատամանովը) ծնվել է 1905թ փետրվարի 21-ին Մոսկվայում:
1926թ ավարտել է Մոսկվայի Առաջին կինոստուդիայի կինոռեժիսուրայի բաժինը: 1928թ-ից որպես ռեժիսորի օգնական աշխատել է “Գոսվաենկինո” կինոստուդիայում: Մեծ Հայրենականի ժամանակ մասնակցել է պատերազմական գործողություններին:
   1936թ-ից հայ ռեժիսորն աշխատել է “Երեւան” կինոստուդիայում եւ Թումանյանի հայտնի “Շունն ու կատուն” պոեմի հիման վրա 1938թ նկարել է համանուն հայկական առաջին ձայնային մուլտֆիլմը, որին հաջորդել է “Տերն ու այծը” (1939թ), ապա առաջին հայկական գունավոր մուլտը` “Կախարդական գորգը” (1948թ):
   1948թ աշխատանքի է անցել “Սոյուզմուլտֆիլմում” եւ էկրանավորել է շատ սիրված հեքիաթների մի ամբողջ շարք, այդ թվում “Ալվան ծաղիկը” 1957թ, “Ոսկե աքաղաղը” (1954թ), որը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնին եւ արժանացել հատուկ մրցանակի, “Ձյունե թագուհին” (1957թ), որը նույնպես ներկայացվել է Վենետիկի (1957 թ), Կաննի (1958 թ), Լոնդոնի եւ Հռոմի (1985թ) միջազգային կինոփառանտոներին եւ արժանացել մի քանի մրցանակների ու ճանաչվել տարվա լավագույն ֆիլմ (1959 թ), “Գավ անունով կապիկը” (1980թ), “Ոսկե այծերջերուն” որը նույնպես ներկայացվել է Կաննի (1955թ), Բելգրադի (1955 թ), Դուրբանի “Հարավ Աֆրիկյան միություն” (1955 թ), Լոնդոնի (1957թ) կինոփառատոններին եւ բազմում մրցանակներ է բերել ռեժիսորին, չինական ժողովրդական հեքիաթի մոտիվներով “Դեղին արագիլը” (1950թ), որի համար Դելիի կինոմատոգրաֆիստների միությունը նրան պատվավոր դիպլոմ է շնորհել:
   Եղել է “Սոյուզմուլտֆիլմի” ստեղծագործական բաժնի ղեկավարը, մուլտարտադրության բաժնի ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության բաժնի փոխղեկավարը: 1960-ականներին ղեկավարել է “Սոյուզմուլտֆիլմի” ռեժիսորական կոլեգիայի մշակութային միությունը:
   Կյաքնից հեռացել է 1981թ փետրվարի 11 ծննդավայր Մոսկվայում:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում