Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Լեւոն Արոնյան

Լեւոն Արոնյան Լեւոն Արոնյան

   Հայ գրոսմայստեր, շախմատի կենդանի լեգենդ, 2005թ աշխարհի գավաթակիր, 2006թ թուրինյան 37-րդ օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 6-ին` Երևանում:
   2008թ հոկտեմբերի 1-ի դրությամբ ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի Արոնյանը 2763 վարկանիշով զբաղեցնում է հինգերորդ եւ Հայաստանում առաջին հորիզոնականը:
   Շախմատ խաղալ Արոնյանը սովորել է քրոջից` 9 տարեկանում:
   1994թ Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում 12 ամյա Արոնյանը դարձել է հաղթող`ետեւում թողնելով Էթյեն Բակրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմորյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալյեխոյին (Իսպանիա) եւ Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան) : Տարած փայլուն հաղթանակի համարԼեւոն Արոնյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:
   1995թ Փարիզում անցկացված մինչեւ 14 տարեկանների աշխարհի առաջնությունում Արոնյանը կրկին հաղթանակ է գրանցել:
   1996թ-ից Արոնյանին միջազգային վարպետի կոչում է շնորհվել:
   1997թ Մոսկվայում անցկացված երիտասարդների համար ամենահեղինակավոր` մինչեւ 20 տարեկանների մրցաշարում կրկին հայ շախմատիստն էր հաղթողը:
   2008թ հաղթել է նաեւ "Կասպարովի գավաթ" մրցաշարում:
   1999թ Բաթումում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը հաղթող է ճանաչվել եւ Արոնյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
   Արոնյանը 2000թ-ից ապրում է Գերմանիայում եւ այդ տարվանից Արոնյանը միջազգային կարգի գրոսմայստեր է:
   2002թ Հնդկաստանում անցկացված մինչեւ 20 տարեկանների երիտասարդական առաջնությունում հաղթանակն Արոնյանինն էր:
   2003թ Մայնց քաղաքում կայացած Ֆիշերի շախմատի "շախմատ – 960" առաջնությունում Արոնյանը կրկին հաղթանակ է գրանցել:
  2005թ Հիկար Նակամուրի եւ Բորիս Ավրուխովի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված բավական ուժեղ մրցաշարում հաղթել է ամերիկացի Նակամուրին եւ ուկրաինացի Իվանչուկին:
   2005թ հայ գրոսմայստերը գրանցել է իր ամանախոշոր հաղթանակը` ճանաչվելով Խանտի Մանսիսկում նոկուտ-մրցակարգով անցկացված ՖԻԴԵ-ի գավաթակիր` 3-1 հաշվով ետեւում թողնելով աշխարհի նախկին չեմպիոն Պուսլան Պոնոմորյովին:
   Աշխարհի գավաթակիր դառնալուց հետո Արոնյանը բազմաթիվ հրավերներ է ստացել` մասնակցելու շախմատային էլիտար մրցացաշարերի:
   Առաջին այդպիսի մրցաշար` 19-րդ կարգի, անցկացվել է 2008թ հունվարին` Վեյկ-ան-Զեե քաղաքում: Արոնյանը հաջող հանդես գալով այդ մրցաշարում` 14 մասնակիցների շարքում բաժանել է 7-ից 9-րդ հորիզոնականները:
   2006թ Արոնյանը փայլուն է հանդես եկել Սանկտ-Պետերբուրգում անցկացված տարվա ամենախոշոր` 20-րդ կարգի մրցաշարում: 14 հնարավորից Արոնյանը վաստակել է 8,5 միավոր եւ ետեւում թողել ՖԻԴԵ-ի աշխարհի ճեմպիոն Վեսելին Թոփալովին:
   2006թ հունիսին Հայաստանի հավաքականը` (Վլադիմիր հակոբյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան), որի կազմում էր խաղում Արոնյանը` Թուրինում կայացած շախմատի 37-րդ օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել եւ պարգեւատրվել Մովսես Խորենացի մեդալով:
Լեւոն Արոնյանը համարվում է ժամանակակից ամենաուժեղ շախմատիստներից մեկն աշխարհում:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում