

.gif)
Ամերիկահայ հայտնի պատմաբան, հայագետ Լեւոն Մարաշլյանը ծնվել է 1948թ դեկտեմբերի 18-ին Սիրիայի Բեյրութ քաղաքում:
1956թ ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ եւ հաստատվել Չիկագոյում: Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո Լեւոնը ծառայել է ամերիկյան բանակում ծառայությունն անցել է Վիետնամում 1968-69թթ:
Զորացրվելուց հետո ուսում է ստացել Չիկագոյի Իլինոիս համալսարանում 1974թ, ավարտելուց հետո շարունակել է ուսանել Լոս-Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում 1978թ: Այդ իսկ բուհում 1992թ պաշտպանել է գիտական թեզն ու ստացել պատմական գիտությունների դոկտորի ստիճան:
Մարաշլյանը 1994-2000թ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2000-2004թթ դասախոսել է Կալիֆոռնիայի Նորթրինգի համալսարանում:
1980թ-ից Գլենդեյլի քոլեջի պրոֆեսոր է եւ մինչ օրս այդ հաստատությունում դասավանդում է հայոց պատմություն եւ սփյուռքի ներկա խնդիրները առարկաները, ինչպես նաեւ միջին արեւելյան, ռուսական եւ ԱՄՆ պատմությունն ու քաղաքաանությունը առարկաները:
Դասախոսություններով հանդես է գալիս նաեւ Լոս-Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում, Բեյրութի, Մոնրեալի բուհերում եւ ժողովրդավարության կուրսեր է անցկացնում ամերիկյան շատ ու շատ հաստատություններում:
ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջ 1996թ ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հաստատման լսումների ժամանակ:
1987թ աշխատել է Կալիֆոռնիայի կրթական ծրագրերի խորհրդատվական հանձնաժողովում եւ մեծ ավադ է ներդրել ցեղասպանությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությն վերաբեյալ կրթական ծրագրերում թեմաներ ներառելու եւ Կալիֆոռնիայի միջնակարգ դպրոցներում Հայոց Ցեղասպանության պատմություն առարկան ուսուցանելու ուղղությամբ:
Հեղինակել է “Քաղաքականություն եւ դեմոգրաֆիան. հայերը, թուրքերը եւ քրդերը օսմանյան կայսրությունում” աշխատությունը, որում վերլուծական լուրջ աշխատանք է իրականացրել, պարզելով թուրքական պաշտոնական վիճակագրական տվյալները օսմանյան կայսրության բնակչության քանակի վերաբեյալ, բացահայտել թուրքական պաշտոնական վիճակագրական եւ պատմական զեղծարարությունները: