

.gif)
Հայտնի բարերար, հասրակական եւ քաղքական գործիչ, Ալեք Մանուկյանի դուստրը` Լուրզ Սիմոն Մանուկյանը ծնվել է 1933թ մայիսի 19-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոիդ քաղաքում: Ուսում ստացել է Սառա Լորենցի քոլեջում, հետո էլ բարձրագույն կրթություն է ստացել Յեյլի համալսարանում:
1981թ հիմնադրված “ՀԲԸՄ” Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչության ժողովի անդամ է եղել, 1987թ “ՀԲԸՄ” գործադիր փոխնախագահը, իսկ 1989-2004թ` նախագահը:
Լուրզ Սիմոն Մանուկյանը հասարակական եւ բարեգործական գործունեություն սկսել է ծավալել 1960-ականներից` որպես կամավոր աշխատելով սոցյալական օժանդակության եւ մշակութային հիմնադրամներում: 1988թ Սպիտակում տեղի ունեցած հուժկու երկրաժարժից հետո հսկայական մարդասիրական օգնություն է հասցրել աղետից տուժած բնակավայրերին եւ մարդկանց: Նա նաեւ զբաղվել է Լեռնային Ղարաբաղի մի շարք ուսումնական եւ բարեգործական ծրագրերի ֆինասավորմամբ եւ այդ նպատակով 1990-99թթ “ՀԲԸՄ” հանգանակել եւ նվիրաբերել է 40 մլն դոլար:
Նրա նախաձեռնությամբ 1992թ հիմնվել է “ՀԲԸՄ” լուրերի անգլալեզու պարբերականը, որը մինչ օրս լույս է տեսնում ողջ աշխարհում մոտ 90 հազար տպաքանակով:
Լուրիզ Սիմոն Մանուկյանի նախագահության տարիներին “ՀԲԸՄ” գումարներն զգալի աճ է գրանցել: