

.gif)
Հայ հայտնի կոմպեզիտոր, երգչախմբի խմբավար, դիրիժոր եւ երաժշտության ուսուցիչ Մակար Գրիգորի Եկմալյանը ծնվել է 1856թ հունվարի 21-ին` Վաղարշապատում: Երաժշտական կրթությունն ստացել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1883-88թ): 1891-1902թթ երաժշտություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ուր առաջին անգամ ձեւավորել է տղամարդկանց աջառնակարգ կապելա:
1893-94թթ դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, միեւնույն ժամանակ եղել է ուսումնական հաստատության ռեկտորը:
Եկմալյանի արվեստը նպաստել է հայկական ազգային երաժշտական արվեստի զարգացմանը: Հայ երգահանի գյուղացիական երգերի երգչախմբային մշակումներն ու շարականները դարձրել են հայկական երաժշտության դասականներ: Գրել է նաեւ սիմֆոնիկ եւ կամերային երաժտություն:
Մահացել է 1905թ մարտի 6-ին` Թիֆլիսում: