

.gif)
Ֆրանսահայ հանճարեղ կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր եւ դաշնակահար, հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր եւ դերասան Ռայմոնդ Լեգրանի եւ հայուհի դաշնակահար Հայկուշ Մարսել Տեր-Միքայելյանի որդին` Միշել Ժան Լեգրանը ծնվել է 1932թ փետրվարի 24-ին Փարիզում:
Երաժտական առաջին դասերը Լեգրանն ստացել է հորից: 11 տարեկանում ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Մասնագիտացել է ոչ միայն դաշնամուրի, այլ շատ ուրիշ երաժշտական գործիքների վրա:
Դեռեւս ուսանողական տարիներին Լեգրանը որպես դաշնակահար սկսել է հանդես գալ ֆրանսիացի շատ հայտնի երգիչների հետ:
Ավարտելով ուսումը` համերգային շրջագայությունների է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1950-ականներին ԱՄՆ-ում Լեգրանը համարվում էր առաջին եվրոպացին, ով աշխատում էր ջազի աշխարհի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են` Դիզի Գիլեսպին եւ Սթան Գեթսը:
1954թ “Ես սիրում եմ Փարիզը” սկավառակի թողարկումից հետո բոլոր երգերը հիթեր դարձան եւ սկսեց Լեգրանի աստեղային ժամը: Սկավառակն աշխարհում վաճառվեց ավելի քան 8 միլիոն օրինակով: Նման հաջողություն գրանցեց նաեւ “Արձակուրդները Հռոմում” (1955թ) ալբոմը:
1958թ հրավիրվե Մոսկվա` մասնակցելու “Երիտասարդական եւ ուսանողական միջազգային 6-րդ փառատոն”-ին, որտեղ էլ Լեգրանը հանդիպեց ապագա կնոջը` երիտասարդ ֆրանսուհի մոդել Քրիստին Բուչարդին: 1958թ նրանք ամուսնացան եւ լույս աշխարհ եկան զույգի 3 զավակները:
1950-ականների վերջերին եւ 60-ականների սկսզբերին Լեգրանն իր վրա պատասխանատվություն վերցրեց ստեղծելու ֆրանսիական կինոյի երաժշտական ժանրը: 1964թ նկահանված “Parapluies de Cherbourg, Les” ֆիլմի համար Լեգրանի գրած “Ես կսպասեմ քեզ” ստեղծագործությունը Օսկարի մրցանակաբաշխությանն առաջադրվեց որպես լավագույն երգ:
1960-ականներին սկսեց երգեր գրել հոլիվուդյան ֆիլմերի համար:
Առաջին Օսկարը նրան բերերեց “Շերբուրյան հովանոցներ” (1964թ) ֆիլմի համար գրված երգը:
1972թ մաեստրոն իր ուժերը փորձեց ռեժուսարի ասպարեզում` նկարահանելով “Հինգ օր հուլիսին” ժապավենը:
1980-90թթ Լեգրանը կրկին վերադարձավ ջազին եւ 3 ալբոմ թողարկեց, ինչպես նաեւ իր ջազ տրիոյի հետ միասին կենդանի համերգներով հանդես եկավ աշխարհի մեծ բեմերում:
200-ից ավելի ստեղծագործություններ է գրել ֆիլմերի եւ հեռուսատահաղորդումների համար, ինչպես նաեւ ջազ, դասական եւ էստրադային ստեղծագործությունների բազմաթիվ ալբոմներ է թողարկել:
2003թ Լուվրի բակում կազմակերպված շքեղ շոուի ժամանակ նրան հանձնվեց “Պատվո լեգեոն” շքանշանը: Երաժշտության մետրն արժանացել է նաեւ 3 Օսկար, 3 Սեզար եւ 12 Ոսկե գլոբուս եւ 5 Գրեմմի մրցանակների:
2005թ լույս է տեսել կոմպոզիտորի “Լեգրան ջազ” ալբոմը:
Ջազի կենդանի լեգենդը նախատեսում է մոտ ապագայում 2 մյուզիքլ բեմադրել: