Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Միխայիլ Վարդանով

Միխայիլ Վարդանով Միխայիլ Վարդանով

    Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, վավերագրական կինոյի վարպետ, ռուսական կինոմատոգրաֆիայի ակադեմիայի, ինչպես նաեւ “Բեւերլի Հիլզ” եւ “Սան-Ֆրանցիսկո” միջազգային կինոփառատոնների մրցանակակիր Միխայիլ Վարդանովը (իսկական ազգանունը Վարդանյան) ծնվել է 1937թ փետրվարի 21-ին:
   Վարդանովը 1961- 1966թթ ուսանել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի ինստիտուտում:
Կինոաշխարհում ստեղծագործական կարիերան սկսել է 1969թ-ից “Հայկական հողի գույնը” համր ֆիլմով, որում օգտագործել է աշխարհահռչակ հայ ռեժիսոր, իր մտերիմ ընկեր Սերգեյ Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմի կադրերը, որոնց հեղինանը հենց ինքն է եղել:
   Ազատազրկման մեջ գտնվող շատ մտերիմ ընկերոջ` Փարաջանովի հետ ունեցած նամակագրական կապի եւ հայկական կինոարտադրությունում տիրող կոռուպցիայի մասին բացահայտ քննադատություններ հնչեցնելու համար 1969-71թթ Վարդանովը հետապնդվել է ԽՍՀՄ իշխանությունների կողմից եւ նրա անունը ռուսական КГБ-ի սեւ ցեւցակում է գրանցվել:
   Վարդանովի ֆիլմերը եւ սցենարները արգելվում էին կյանքի կոչել, որեւէ անդրադարձ չէր լինում նույնիսկ մամուլում, իսկ միջազգային փառատոններին աշխատանքները ներկայացնելու մասին խոսք անգամ չկար:
   Այդ տարիներին Վարդանովի օպերատորական բացառիկ տաղանդն ու օպերատորական տեսախցիկի օբյեկտիվից այն կողմ չափազանց ինքնատիպ աշխարհընկալման արդյունքում ծնվել են Արտավազդ Փելեշյանի “Տարվա եղանակները” 1975թ եւ Գենադի Մելքոնյանի “Թթենի” 1979թ ֆիլմերը:
   1980-ականներն Վարդանովի հոդվածները հայկական կինոարվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով եւ հրատարակվել աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ փարիզյան շատ հեղինակավոր “Cahiers du Cinema” ամսագրում:
   ԽՍՀՄ-ի փլուզուման ժամանակահատվածում Վարդանովը նկարահանել է “Ջնջված դեմքեր” վավերագրական տրիլոգիան (1987թ), “Մինաս. Ռեքվիեմ” (1989թ) և իր կինոկարիերայի գլուխգործոցը, հանճարեղ “Փարաջանով. Վերջին Գարուն” (1992թ) կինոժապավենը։
Վերը նժված աշխատանքները Վարդանովի վերջին ստեղծագործություններն են եղել Հայաստանում:
   21-րդ դարասկզբին տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության եւ հաստատվել Հոլիվուդում:
Իր բնակարանում սկսել է կինո եւ ֆոտո փորձարկումներ անել, որոնք կարելի է տեսնել Մարտին Վարդանովի հետ համատեղ նկարահանած “Ջնջված դեմքեր 2” ֆիլմում: Նրանք միասին էկրան են բարձրացրել նաեւ “Էվրիկա” ժապավենը:
   1960-90թթ Վարդանովի ստեղծած ֆիլմեր դեռ չեն հանձնվել հանրության դատին եւ նրա արվեստին դեմ հանդիսացողների պահանջով պահվում են հայկական արխիվներում:
   Նրա ստեղծագործությունների ցանկը համալրում են “Աշնանային հովվերգություն” (ռեժիսոր Վարդանով, սցենարիստ Փելեշյան 1971թ), “Եվ այսպես ամեն օր” ռեժիսոր Վարդանով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան 1972թ, “Քաջարան” (անավարտ մնացած ֆիլմ, քանի որ Վարդանովին Հայֆիլմից հեռացրեցին 1974թ), “Արմատներ” (առաջին ռեժիսյորական աշխատանքը 10 տարիների ընթացքում։ Նախագիծը Հայֆիլմի ռեժիսյորների մեծամասնության կողմից համարվում էր անիրագործելի 1984թ):
   Այժմ էլ Միխայիլ Վարդանովն ապրում եւ ստեղծագործում է Հոլիվուդում:

 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում