Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյան Մինաս Ավետիսյան

Նշանավոր հայ նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է 1928թ հունիսի 7-ին Շիրակի Ջաջուռ գյուղում:
1947-52թթ սովորել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանում, ապա շարունակել ուսումը Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում:
Ինչպես ցանկացած տաղանդավոր արվեստագետ, Ավետիսյանը ճանաչել ու հասկացել է իրական կյանքը ոչ այնքան մնացած վարպետների գործերն ուսումնասիրելով, որքան իր ընկալման եւ բացահայտման միջոցով: Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) արվեստի ակադեմիան եւ Էրմիտաժը նշանակալի դեր են խաղացել Մինաս Ավետիսյան արվեստագետի ինքնատիպ ոճի ձեւավորման գործում:
Նա նկարել է դիմանկարներ, բնանկարներ, որմնանկարներ: Ավետիսյանի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին` հատկապես 1915թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաեւ նկարչի ծնողները: Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67թթ ստեղծված “Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները”, “Դեր-Զորի ճանապարհին” (1964թ):
Դժվարությամբ դուրս գալով շոկից, Մինաս Ավետիսյանը ստեղծել է ուրիշ գլուխգործոցներ` “Մտորում” (1972թ, գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում), “Հաց են թխում” (1972թ), “Հայաստան” (1973թ), “Սպասում” (1975թ), “Խաչելություն” (1975թ) եւ այլն:
Դժբախտաբար 1972թ հունվարին նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհը ոչնչացրել է ներսում գտնվող հարյուրավոր պատրաստի նկարներ:
1962թ Ավետիսյանը ձեւավորել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրված 3 բալետ. “Տիկնիկների աշխարհում”, “Իսպանուհին. բոլերո” եւ “Նեգրական թաղամաս”:
1971թ ձեւավորել է Ա. Սպենդիարյանի “Ալմաստ”, իսկ 1974թ Ա Խաչատրյանի “Գայանե” օպերաները:
Հայ նկարիչը 1975թ փետրվարի 16-ին Երեւանում ավտովթարի է ենթարկվել եւ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն:
Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում