Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ռիչարդ Ուզունյան

Ռիչարդ Ուզունյան Ռիչարդ Ուզունյան

   Կանադահայ մեծ համբավ վայելող լրագրող, թատերագիր, ռեժիսոր, կինոքննադատ Ռիչարդ Ուզունյանը ծնվել է 1950թ մարտի 8 ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում:
   Ուսում ստացել է ամերիկյան Regis բարձրագույն դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Fordham համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը եւ ավարտելով բուհը 1970թ ստացել է անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետի որակավորում:
   1972թ British Columbia համալսարանում թատերական եւ թատերագրական հատուկ դասընթացներ է անցել եւ ստացել գիտական աստիճան, իսկ 2003թ Thornloe համալսարանը նրան շնորհել է պատվո դոկտորի կոչում:
   Վերջին 35 տարում Ուզունյանը պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալել կատարողական արվեստի եւ լրագրության ասպարեզում:
   Մասնագիտական բեղուն կարիերայի ընթացքում հայազգի արվեստագետն ու արվեստաբանը ավելի քան 225 ստեղծագործություն է հանձնել հանրության դատին: Մի մասի սցենարի հեղինակն է եղել, որոշների ռեժիսորն է եղել, ինչպես նաեւ որոշ ներկայացումներում դերասանական վարպետությունն է ցուցաբերել: Կանադական 5 հռչակավոր թատրոնների գեղարվեստական ղեկավարն է եղել, ինչպես նաեւ կանադական Stratford փառատոնի ժյուրիի անդամ: 1996-98թթ նախագահել է Տորոնտոյի “Արվեստի հիմնադրամի” խորհրդը:
   Եղել է Տորոնտոյի “Community Living” եւ “Surrey Place” հիմնադրամի խորհրդի անդամ, ինչպես նաեւ բարեգործական համերգային բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Ուզունյաը ռեժիսուրա է դասավանդել British Columbia, Simon Fraser, Winnipeg, Dalhousie համալսարաններում եւ George Brown ու Sheridan քոլեջներում:
   Լրագրությամբ Ուզունյանն զբաղվել է դեռ ուսանողական տարիներից: Աշխատել է Կանադայի խոշորագույն պարբերականներում: 2000թ-ից Կանադայի ամենամեծ` “Toronto Star” օրաթերթի թատերական գլխավոր քննադատն է:
   Իսկ 2002թ-ից նաեւ “Variety” հայտնի հանդեսի կանադական թատորնի թղթակիցն է:
Հեղինակել է թատերական մի շարք ներկայացումներ, որոնց մեծ մասը բեմադրվել են աշխարհահռչակ Բրոդվեյում: Դրանցից են` “Վինձորի կենսուրախ կինը”, “Վերոնայի երկու ջենթլմենները”, “Մագբեթ”, “Աշխատավոր դասակարգի կորած սերը”:
   Ուզունյանը նաեւ պիեսների հեղինակ է. “Դուրս արի, դուրս արի ուր էլ լինես”, “Չեխովի երեխաները”, “Բրիտանական սեփականությունները”, “Քաղաքի շոուն” եւ “Արեւմուտք”:
Տաղանդավոր հայազգի լրագրողն ու արվեստագետը նաեւ ռադիո-հեռուսատեսային լուրջ կարիերայով է զբաղվել: 1990-2004թթ Ուզունյանը կանադական հեռարձակողների կորպորացիայի երաժշտական-թատերական “Ասա դա երաժշտության ներքո” ծրագրի հեղինակն ու վարողն է եղել: Հաղորդումը եթեր է հեռարձակվել ամեն կիրակի կանադական CBC հեռուստաալիքով, բացի այդ ողջ աշխարհում հնարավորուն են ունեցել դիտել հաղորդումը ինտերնետային հեռարձակմամբ: 1991-2000թթ CBC հեռուստառադիոալիքի թատերական քննադատն է եղել: 1995-2000թ կանադական կրթական ամենամեծ TV-Ontario հեռուստաալիքի ստեղծագործական խումբն է ղեկավարել:
   Ուզունյանը ներկայումս կնոջ` Պամելայի եւ 2 զավակերի հետ բնակվում է Տորոնտոյում:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում