Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ռոմանոս Մելիքյան

Ռոմանոս Մելիքյան Ռոմանոս Մելիքյան

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ եւ հասարակական գործիչ Ռոմանոս Հովակիմի Մելիքյանը ծնվել է 1883թ սեպտեմբերի 19-ին Դաղստանում:
   Ուսում ստացել է Նոր Նախիջեւանի թեմական դպրոցում 1902թ: Երաժշտության հանդեպ ունեցած մեծ սերն ու տաղանդը տղայի մոտ նկատվել է դեռ պատանեկան հասակից:
   Մասնագիտական երաժշտական կրթություն ստացել է Դոնի-Ռոստովի երաժշտական ուսումնարանում 1902-1905թթ: Ավարտելով այն շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգի Կոնսերվատորիայում 1910-14թթ: Ուսանել է նաեւ Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիայում:
1908-10թթ դասավանդել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում: 1908թ Ալեք Մանուկյանի հետ հիմնել է “Երաժշտական լիգան”:
   1915թ Թիֆլիսում զբաղվել է մանկավարժական եւ հասարակական գործունեությամբ: 1921թ Հայաստանի կառավարության հրավերով Երեւանում հիմնել է երաժշտական ասոցիացիա եւ 1923թ կանգնել է Երեւանի կոնսերվատորայի հիմնադրման ակունքներում:
   1920թ Հայաստանում հիմնել եւ ղեկավարել է բազում երագչախմբեր:
   Նրա երգացանկը հիմնականում բաղկացած է ռոմանսներից: Ռոմանոս Մելիքյանը համարվում է հայկական ռոմանսների հիմնադիրը:
   Նրա երգացանկից հայտնի են “Աշնան տողեր”, “Զմրուխտի”, “Զառ-զառ”, “Նոր օրերի երգեր” ոկալ շարքը:
   Մելիքյանի հարմոնային եւ հնչյունային երգերի ասպարեզում երգահանի նորամուծությունները նոր շունչ են հաղորդել ազգային երաժշտական հնչյունային վառ երգացանկի ստեղծմանը: 
   Ռոմանոս Մելիքյանի անունն է կրում Երեւանի երաժշտական ուսումնարանը:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում