Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ռուբեն Օրբելի

   Հայ հնէաբան, ստորջրյա հնագիտության հիմնադիր, պրոֆեսոր, մանկավարժ, Էվոլուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիր Լեւոն Օրբելու եւ արեւլագետ ու հնէաբան Հովսեփ Օրբելու ավագ եղբայրը` Ռուբեն Աբգարի Օրբելին ծնվել է 1880թ հունվարի 26-ին Նախիջեւանում:
Տարրական կրթությունն ստացել է Քութաիսիում, հետո շարունակել է Թիֆլիսի 3-րդ գիմնազիայում:
   1903թ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ դասավանդել է միեւնույն բուհում: Իրավաբանական հատուկ դասընթացներ է անցել նաեւ Բեռլինի եւ Ենայի համալսարաններում: Վերջինում կուրսերն ավարտելուց հետո արժանացել է այդ հաստատության իրավաբանական գիտությունների պատվավոր դոկտորի կոչման:
    Ռուբեն Օրբելին խոսում էր 12 օտար լեզվով:
   1918թ դասախոսել է Տամբովի համալսարանում:
   1934թ-ից ղեկավարել է ԽՍՀՄ ստորջրյա գիտական հետազոտություններ իրականացնող արշավախմբերը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Լեոնարդո դա Վինչին հայտնի ջրասուզակ է եղել եւ հանգել այն եզրակացության, որ հենց նա է եղել ստորջրյա սուզման համար նախատեսվող գազային շնչառական սարքի հեղինակը:
   Նրա ստորջրյա հետազոտությունների արդյունքում բազմաթիվ մոռացված ու անհայտ քաղաքներ են բացահայտվել: Պրոֆեսոր Օրբելուն է պատկանում “ստորջրյա հնագիտություն” տերմինը:
   Հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ:
   Մահացել է 1943թ Մոսկվայում:


 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում