

.gif)
Ամերիկահայ երաժիշտ, աշխարհահռչակ "System of a down" ռոք խմբի բասս գիթարահար, Լոս- Անջելոսում մեծ հռչակ վայելող դի-ջեյ Շավո Օդաջյանը (Շավարշ) ծնվել է Երեւանում, 1974թ ապրիլի 22-ին: Մանկությունն անցել է ծննդավայրում: Փոքր երեխա էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Իտալիա, այնտեղից էլ ԱՄՆ եւ վերջնականապես բնակություն հաստատ ել Կալիֆոռնիա նահանգում:
Պատանու դաստյարակությամբ հիմնականում զբաղվել է տատիկը: Հաճախել է նույն "Roz and Alex Pilibos" հայկական դպրոցը, ուր ուսանել են "System of a down"-ի ապագ ընկերները` Սերժ Թանգյանն ու Տարոն Մալաքյանը:
Քոլեջում ստանալով տնտեսագետի որակավորում, Շավո Օդաջյանն սկսել է աշխատել բանկում: 1993թ հանդիպելով "Soil" խումբը ներկյացնող Թանգյանի եւ Մալաքյանի հետ, ընդունել է վերջիններիս առաջարկը եւ դարձել խմբի ղեկավարը: 1995թ-ից մի կողմ դնելով տնտեսագետի մասնագիտությունը, դարձել է խմբի բաս գիթահարը:
Ավելի ուշ տղաները Տարոն Մալաքյանի "Victims of a down" բանաստեղծության հիման վրա խումբը վերանվանել են System of a down:
Երաժշտական գործունեությունից բացի Օդաջյանը հանդես է եկել որպես ռեժիսոր` նկարահանելով "System of a down"-ի "Aerials", "Toxicity", "Question", "Hypnotize" տեսահոլովակները: 1993թ կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերի հետ նկրահանվել է "AC/DC" խմբի "Big gun" տեսահոլովակում: 2001թ Թանգյանի հետ համատեղ աշխատել է երգիչ Արտո Թունջբոյաջյանի "Ser art" ալբոմի վրա: