Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ալեքսանդր Վարպետյան

Ալեքսանդր Վարպետյան Ալեքսանդր Վարպետյան

    Հայագետ, ազգախոս, էսենցիալիստ Ալեքսանդր Վարպետյանը ծնվել է 1943թ հունիսի 11-ին` Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Ծնողները ծագումով Սասունից են: 1948թ Վարպետյանները Մարսելից տեղափոխվել են Երեւան` բնակություն հաստատելու Հայրենիքում:
1968թ Վարպետյանն ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1970թ-ից դերասանական վարպետություն է սովորել “Հայֆիլմ” կինոստուդիայում: 1975թ վերադարձել է Մարսել եւ լրջորեն զբաղվել ճարտարապետությամբ:
Ավելի ուշ որպես ազգախոս` շարունակել է իր գործունեությունը նախ եւ առաջ իբրեւ հայագետ, ապա նաեւ պրոդյուսեր, գրող, հռետոր եւ էսենցիալիստ: Վերը նշված բոլոր ասպարեզներում նա միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր է:
   Վարպետյանը հեղինակել է մոտ 50 հոդվածներ հայկական եւ արտասահմանյան պարբերականներում: Եղել է Լոնդոնում գործող եւ շաբաթական 2 անգամ լույս տեսնող “Էրեբունի” հանդեսի խմբագիրը: Հիմնադրել եւ ղեկավարել է հայ-ֆրանսիական “Սեւակ արվեստանոց” թատերական խմբակը, որը 1978-81թթ Փարիզի փառատոնին հաղթող է ճանաչվել:
    1986թ հիմնել է սփյուռքում գործող “Հարատեւման ուխտ” միությունը եւ ընդարձակել է կազմակերպության գործունեությունը` դրանում ներգրավելով հայկական մտավորականության ամենավառ ներկայացուցիչներին: Հիմնադիրն է նաեւ “Էություն” 1990թ ազգային իմաստություն տաճարի:
    Վարպետյանը հեղինակել է բազմաթիվ հեռուստա եւ ռադիո հաղորդումներ: Մի շարք աշխատություններ է գրել հայագիտական թեմաներով, որոնք օգտագործվել են Հայաստանի, սփյուռքի եւ արտերկրի շատ համալսարաններում:
Հայագետի գործունեության հիմնական նպատակը եղել է հայ ազգի հավերժացումն ու ազգային ինքնության կարեւորությունն ի ցույց դնելը:
    Նրա աշխատություններից են` “Վերջապես ովքեր են արիացիները” 1988թ, “Ինքնություն” 1993թ, “Գոյության տեսությունը” 1995թ, “Մտքի վերածնունդ” 1990թ եւ ալյն: Իսկ “Մերիդիան”, “Ձիավազք”, “Ազգային խաչմերուկներ”, “Ճակատագիր”, աշխատանքները ավարտված են, սակայն դեռ չեն հանձնվել ընթերցողի դատին:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում