

.gif)
Հայազգի օդաչու, ԽՍՀՄ հերոս (1975թ), ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1980թ), վաստակավոր փորձարկող օդաչու (1964թ), տեխնիկական գիտությունների թեկնածու (1979թ) Ստեփան Անաստասի Միկոյանը (Անաստաս Միկոյանի որդին) ծնվել է 1922թ հուլիսի 12 Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում:
Ուսանել է Սեւաստոպոլի ռազմաավիացիոն դպրոցում (1941թ), ապա Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիայում (1951թ):
Մեծ Հայրենականին մասնակցել է որպես օդաչու, ապա ավագ օդաչու ինքնաթիռների օղակի հրամանատար Արեւմտյան, Դոնի, Հս. Արմ. ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ ուժերում: Եղել է ռազմական փորձարկող, ապա կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու:
Միկոյանի ընդհանուր թռիչքաժամանակը կազմել է 3500 ժամ (102 տարբեր թռչող սարքերով):
1959-65թթ ՌՕՈՒ գիտափորձարարական ինստիտուտի փարձագետն է եղել, ապա վարչության պետը, 1965-78թթ ինստիտուտի փոխղեկավարը, իսկ 1978թ Վ. Մ Ներսեսովի անվան ՀԿԲ գլխ ճարտարագետը:
Ղեկավարել է “Բուրան” հրթիռակիր վայրէջքը: Դասավանդել է ռազմական մի շարք հեղինակավոր ակադեմիայներում:
1972թ արժանացել է Լենինի, 1942թ Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի եւ այլ շքանշանների:1987թ-ից ամենրիկյան էքսպերիմենտ փորձարկող օդաչուների ընկերակցության պատվավոր անդամ է:
Ներկայումս բնակվում է Մոսկվայում: